ԵԱՀԿ առաքելութիւնը դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում
20-06-2012 10:51:52 | | Մամլո հաղորդագրություն
Յունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն` ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ Պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկման խմբի մէջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստոյ Խրիստովը (Բուլղարիայ) եւ Անթալ Հերդիչը (Հունգարիայ):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիայ/ եւ Ուիլեամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսուած ժամանակացոյցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան եւ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները: