«էկոլուր».Հասարակութիւնը պահանջում է չեղեալ համարել ՀՀ Աժ-ում յունիսի 20-ի` Սեւանայ լճի հարցի քննարկումը


«էկոլուր».Հասարակութիւնը պահանջում է չեղեալ համարել ՀՀ Աժ-ում յունիսի 20-ի` Սեւանայ լճի հարցի քննարկումը

  • 20-06-2012 13:16:41   | Հայաստան  |  Հայտարարություններ

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ պարոն Յովիկ Աբրահամեանին եւ Աժ Գիւղատնտեսութեան եւ բնապահպանութեան հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ պարոն Սամուէլ Բալասանեանին` չեղեալ համարելու ՀՀ Աժ-ում յունիսի 20-ի` Սեւանայ լճի հարցի քննարկումը: Դիմումում նշուած է. «Յունիսի 20-ին Աժ Գիւղատնտեսութեան եւ բնապահպանութեան հարցերով մշտական յանձնաժողովում քննարկման է դրուել Սեւանայ լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարութեան նախագիծը: Ակտիւ հասարակութիւնը` Էկոլոգիական հասարակական կազմակերպութիւններ, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպութիւններ, համայնքների ներկայացուցիչներ դէմ են Սեւանայ լճից 320 միլոն խմ ծաւալով ջրի բացթողմանը, համարում են, որ դա հիմնաւորուած չէ եւ այս կապակցութեամբ բողոք նամակներով արդէն իսկ դիմել են ԱԺ: Չնայած դրան` հասարակութեանը Աժ-ի կողմից մերժուեց մասնակցել յունիսի 20-ին Աժ-ում տեղի ունեցող այս հարցի քննարկմանը: ՀՀ Սահմանադրութեան, Օրհուսի կոնուենցիայի եւ ՀՀ օրէնքների խախտմամբ է ընդունւում ներկայացուած օրինագիծը, մասնագէտների մասնակցութիւնը յանձնաժողովի քննարկմանը խոչնդոտւում է: Այս ամէնը կասկածի տակ է դնում նախագծի օրինականութիւնը, այսպիսով Հայաստանում խախտւում են ժողովրդավարական սկզբունքները եւ որոշումների ընդունման գործընթացին հասարակութեան մասնակցութեան իրաւունքը: Աժ-ին ներկայացնում ենք նաեւ Սեւանայ լճի ազդակիր համայնքների անդամների հարիւրաւոր ստորագրութիւններ, որոնք յայտնում են իրենց անհամաձայնութիւնը վերոնշեալ օրինագծի հետ: Հաշուի առնելով Սեւանայ լճի կարեւորութիւնը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակութիւնը մեր պետութեան կայնուն զարգացման գործում` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ չեղեալ համարել այս հարցի այսօրուայ` յունիսի 20-ի քննարկումը եւ նշանակել առանձին ընդլայնուած քննարկում` հնարաւորութիւն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կ'ողմերին»: "Էկոլուր" տեղեկատուական ՀԿ
  -   Հայտարարություններ