Բարեգործական հեղինակաւոր գալայ համերգ` Շառլ Ազնաւուրի մասնակցութեամբ


Բարեգործական հեղինակաւոր գալայ համերգ` Շառլ Ազնաւուրի մասնակցութեամբ

  • 20-06-2012 17:12:13   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Երկուշաբթի օրը Շանհայում կայացել է բարեգործական հեղինակաւոր գալայ համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրաւիրուել Շառլ Ազնաւուրը: Երէկ Չինաստանում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպուել է Ազնաւուրի հանդիպումը շանհայաբնակ հայութեան հետ: Դեսպան Արմէն Սարգսեանը հիւրին ներկայացրել է հաւաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնոյթ հարցեր են ուղղել մեծանուն հայրենակցին: Արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան փոխանցմամբ` ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնաւուրը խօսել է Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարեւորելով երիտասարդութեան դերը երկրի կայացման եւ զարգացման գործում: «Արձագանք» ռադիօկայան
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը