Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպանը


Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպանը

  • 22-06-2012 16:14:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին այսօր իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանի Հանրապետութիւնում Բուլղարիայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Գէորգի Կարաստամատովը: Հանրապետութեան ղեկավարը շնորհաւորել է դեսպանին` մեր երկրում դիւանագիտական առաքելութիւնն սկսելու կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ պաշտօնավարման ընթացքում նա յաջողութիւններ կ'ունենայ հայ-բուլղարական յարաբերութիւնների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցութեան զարգացմանն ուղղուած իր բոլոր նախաձեռնութիւններում: Երկուստէք ընդգծուել է, որ հայ եւ բուլղար ժողովուրդների` դարերից եկող բարեկամական ու ջերմ վերաբերմունքը միջպետական յարաբերութիւնների շարունակական զարգացման նպաստաւոր հիմք է, որը զարգացման մեծ ներուժ ունի: Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Բուլղարիայի դեսպանը կարեւորել են երկու երկրների միջեւ փոխգործակցութեանն ուղղուած իրաւապայմանագրային դաշտի լիարժէք ձեւաւորումը, տարբեր մակարդակի ակտիւ փոխայցելութիւններն ու հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի աշխատանքի ակտիւացումը, ինչը, կողմերի համոզմամբ, ոչ միայն կը նպաստի քաղաքական երկխօսութեան ակտիւացմանը, այլ նաեւ կը խթանի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալների աճը: Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակում համագործակցութիւնը: Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն