Հայաստան կժամանի Աւստրիայի Հանրապետութեան նախագահը տիկնոջ հետ


Հայաստան կժամանի Աւստրիայի Հանրապետութեան նախագահը տիկնոջ հետ

  • 25-06-2012 10:14:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով այսօր երեկոյեան պաշտօնական այցով Հայաստան կժամանի Աւստրիայի Հանրապետութեան նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ: Այցի շրջանակներում Աւստրիայի նախագահը հանդիպումներ կ'ունենայ Նախագահ Սերժ Սարգսեանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի եւ վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ: Հայաստանի եւ Աւստրիայի նախագահները կը մասնակցեն նաեւ երկու երկրների գործարարների մասնակցութեամբ տեղի ունենալիք հայ-աւստրիական գործարար համաժողովին: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն