Խորհրդակցութիւն` Երեւանի քաղաքապետարանում


Խորհրդակցութիւն` Երեւանի քաղաքապետարանում

  • 25-06-2012 15:00:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամօ Արէյեանը, նշուել է, որ մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական լայնածաւալ աշխատանքներով պայմանաւորուած` յունիսի 25-ից ժամանակաւորապէս սահմանափակուել է Լենինգրադեան փողոցի երթեւեկութիւնը ` Հալաբեան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատուածի 4 երթեւեկելի գօտիներով: Տրանսպորտային հոսքերի երթեւեկութիւնը կազմակերպուելու է այլընտրանքային ճանապարհներով` Կիեւեան կամրջից դէպի Լենինգրադեան փողոցի, այնուհետեւ` Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղութեամբ, իսկ հանդիպակաց ուղղութեամբ երթեւեկող հոսքը ուղղուելու է շրջանցիկ` Լենինգրադեան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադեան փողոց – Կիեւեան կամուրջ ուղեգծով: Խորհրդակցութեան ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնէ ծածկոյթի վերականգնման աշխատանքների աւարտից յետոյ քանդման թոյլտւությունների տրամադրումը բացառելու ուղղութեամբ տարուող աշխատանքներին` շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակում է ամենօրեայ հսկողութիւն իրականացուել: Փոխանցելով քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարականը` Կամօ Արէյեանը նշել է, որ հնարաւորին սեղմ ժամկէտում պէտք է կարգաբերել եւ անհրաժեշտութեան դէպքում նորերով փոխարինել մայրաքաղաքի տարածքում տեղադրուած աւտոճանապարհային նշանները: Հսկողութիւն է սահմանուելու նաեւ վերգետնեայ եւ ստորգետնեայ հետիոտն անցումների սանիտարական մաքրման եւ արտաքին պատշաճ տեսքի ապահովման ուղղութեամբ: Տրասպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրեայ վերահսկողութիւնը: Արձանագրուած խախտումների մասով կազմուել են վարչական արձանագրութիւններ: Զեկուցուել է նաեւ, որ աշխատանքներ են տարւում կանգառագօտիների վերականգնման ուղղութեամբ: Զուգահեռաբար շարունակւում է նաեւ փողոցների գծանշումը: Երեւանցիների ու քաղաքի հիւրերի համար կը թարմացուեն նաեւ քաղաքի տարբեր հատուածներում տեղադրուած մշակութային օջախների ցուցատախտակները: Քաղաքապետի յանձնարարութեամբ կը գոյքագրուեն մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթակայ ցայտաղբիւրները` վերանորոգելու եւ յետագայ շահագործումն ապահովելու նպատակով: Բնապահպանութեան վարչութեան պետը զեկուցել է, որ Երեւանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման հիմնական աշխատանքներն աւարտուած են: Ընթացքի մէջ է ծառերի ու թփերի սեզոնային բուժումն ու կրապատումը: Առեւտրի եւ սպասարկումների վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում են մայրաքաղաքի փողոցներում, ինչպէս նաեւ բազմաբնակարան բնակելի շնքերի մուտքերում եւ բակերում իրականացուող ապօրինի առեւտրի դէպքերը բացառելու նպատակով կատարուող ստուգայցերը: Յայտնաբերուած խախտումների մասով կազմւում են վարչական արձանագրութիւններ: Յանձնարարուել է նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել յունիս 30-ին Կասեան փողոցի շաբաթ-կիրակի օրերին գործող գիւխամթերքի շուկայի վերաբացման նպատակով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ զեկուցուել է, նաեւ որ ընթացքի մէջ են բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման, ինչպէս նաեւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Նշել է, որ զուգահեռ կը շարունակուեն խաղահրապարակների յարակից աւտոտնակների ու այլ շինութիւնների պատերի նկարազարդումները:
  -   Տնտեսութիւն