Գերմանիայի հայ երիտասարդները միացնում են երկու մշակոյթները
25-06-2012 15:07:59 | | Յօդուածներ
2012-ի իւնիսի 8-10-ը Կենտրոնական Գերմանիայի պատմական Շէօնինգեն քաղաքում Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) անցկացրեց իր աւանդական երիտասարդական եռօրէայ հանդիպումը: Սոյն հանդիպումները, որոնք Գկխ-ն 1987 թուականից սկսած տարեկան երկու անգամ անց է կացնում իր <<Երիտասարդ Հայեր>> ենթակառոյցի միջոցով, այս անգամ նոյնպէս կազմակերպուել էր 2009-ից Գկխ-ի նոր վարչութէան մշակած <<Գերմանիային` հաւատարիմ քաղաքացի, հայ Ժողովրդին ` նուիրէալ զաւակ>> ծրագրային դրոյթին համապատասխան: Սոյն ռազմավարութիւնից ելնելով` կազմակերպւում են հայ երիտասարդների ինքնութիւնը դարբնող հաւաքներ, որոնք ներկայիս համաշխարհայնացման գործընթացում կարողանում են միատեղել հայաճանաչութիւնն ու աշխարհաճանաչութիւնը: Եռօրէայ այս հանդիպումները այսօր դարձել են Գերմանիայում հայ երիտասարդների անհատական ինչպէս նաեւ հաւաքական ինքնութէան պահպանման ու զարգացման առանցքային միջոցառումներ, որոնք նշանակելի ծառայութիւն են մատուցում թեբ Գերմանիայի հայ համայնքին եւ թեբ հայ-գերմանական եարաբերութիւնների զարգացմանը:
Շէօնինգեն քաղաքը պատահական ընտրութէան արդիւնք չէր. պատմահամեմատական խորհուրդ կար քաղաքի նախապատուութէան համար. հէնց այստեղ էր, որ 1995թ հնագէտ դր. Հարթմութ Թհիմենը 10-15 մետր խորութիւնից պեղեց ու եայտնաբերեց հին քարեդարէայ մարդու` Հոմոյ էրեքտուսի կողմից 400.000 տարի առաջ սոճու փայտից պատրաստած 1,8-ից մինչեւ 2,5 մետր հասնող, երկու ծայրերից լաւ սրուած նիզակներ, որոնք, համարուելով ամբողջական տեսքով պահպանուած աշխարհի ամենահին որսորդական զէնքերը, ստիպեցին մեզ հիմնովին փոխել մեր պատկերացումները նախնադարէան մարդու մշակութային ու սոցիալական զարգացումների մասին ու վերաշարադրել Եւրոպայի պատմութէան դասագրքերը: Այժմ կարելի է պատկերացնել եաճախ սեփական պատմահայեցողութէամբ մեծացող հայ երիտասարդի մտքի ու զգացումների պոռթկումը: Չէ՞ որ բազմաթիւ հետաքրքիր դրուագներով եայտնի, իր` հայաստանի հազարամէակների պատմութէան համեմատ երիտասարդ թուացող Եւրոպան այժմ արդէն նոր կերպարով է ներկայանում, որին ինքը տեղում անձամբ տեսնում ու շօշափում է, զուգադրում հայկականը գերմանականին:
Հանդիպման ծրագիրը բնորոշւում էր երկու կաեւոր առանձնայատկութէամբ. հաշուի առնելով հայ տպագրութէան 500-ամէայ եօբելէանը եւ Իւնեսկոյի կողմից այս տարի Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման փաստը, Գկխ-ն Գերմանիայի հայ համայնքի համար տարին հռչակեց այստեղ Հայկական գրադարան եւ արխիւ հիմնելու տարի: <<Հայ Ակադեմիականների Միութիւն-1860>> գիտամշակութային կազմակերպութէան կողմից տարիներ առաջ մանրակրկիթ մշակած սոյն ծրագիրը այժմ իրականութիւն է դարձնում Գկխ-ն: Այս նշանաբանի տակ էլ անցկացուեց հերթական երիտասարդական հաւաքը:
500-ամէայ եօբելէանի եւ Երեւանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի մասին <<Հայ գրքի 500-ամէայ եօբելէանը Գերմանիայում>> թեմայով դասախօսութէամբ հանդէս եկաւ պրոֆ. Արմէնուհի Դրոստ-աբգարէանին փոխարինած Հերմինէ Բուխհոլց-նազարէանը, որը ներկաներին մանրամասն ծանօթացրեց հայ գրքի տպագրութէան պատմութէանն ու Գերմանիայի Հալլէ քաղաքում պրոֆ. Ա. Դրոստ-աբգարէանի ղեկավարած <<Մեսրոպ-հայագիտական կենտրոնի>> կողմից այս տարի կազմակերպած հայ գրքի ցուցահանդէսին, որտեղ ներկայացուած էին Հայաստանից բերուած միջնադարէան Հայաստանի տպագիր բազմաթիւ գանձեր: Եաջորդ դասախօսութիւնը պատրաստել էր երիտասարդ պատմաբան Մարինէ Խլղաթէանը, ով մանրամասն ներկայացրեց հայ հեթանոսական մշակոյթը եւ սփիւռքահայ երիտասարդներին պատմեց իր հայրենի Արթիկի շրջանի Պեմզաշեն գիւղում դեռեւս պահպանուած հեթանոսական տօների ու սովորոյթների արձագանքների մասին:
Գկխ-ի վարչութէան երիտասարդական հարցերի ատասխանատու դր. Ասպետ Անթապլէանը համոզուած է, որ <<ինքնահաստատման տանող ամենակարճ ճանապարհը ինքնաճանաչումն է>>: Գկխ-ի երիտասարդական եռօրէայ հանդիպումներին թերեւս կարելի է նաեւ մանկավարժական ուրոյն մեթոդ անուանել, քանզի կազմակերպիչները կարողանում են հաշուած օրերի ընթացքում երիտասարդներին փոխանցել հայոց պատմութէան ու մշակոյթի բազմաթիւ կարեւոր փաստեր ու տեղեկութիւններ, ձգտում նրանց կրթութէան մէջ լրացնել այն բացը, որը չի փակում գերմանական կրթական համակարգը:
Եռօրէայ հանդիպման եաջորդ ինքնատիպ դրուագը Շէօնինգենի քաղաքապետի այցելութիւնն էր հայ երիտասարդներին: Այցելութէանը նախորդած երեկոյի ու գիշերուայ ընթացքում Գկխ-ի ատենադպրուհի Սոնա Եակոբէանը նկարեց մի գեղաշուք նկար, որը քաղաքապետարանի կենտրոնական սրահում կախուած տեսնելու ցանկութէամբ իւնիսի 10-ի առաւօտէան Երիտասարդ Հայեր եանձնախմբի անդամներ Յեղշայ Բաքրջէանն ու Արամազդ Սարգիս-կարապետէանցը եանձնեցին քաղաքապետ Հենրի Բեսեկէին: Նկարը շատ խօսուն էր, եագեցած ուրոյն պատկերներով, որոնք մտահաղացուել էին հեղինակի ու հաւաքի մասնակիցների կողմից: Նկարում հայկական բնաշխարհի (Արարատ, փշատենի, ծիրան, նուռ), հայ արուեստի (Զուարթնոցի տաճար) եւ Գերմանիայում պատմական եայտնի դէմքեր դարձած հայ անհատականութիւնների (կայսրուհի Թէոֆանու, Գերմանիայում Նիկոլաուսի տօնը հաստատած հայ իշխանուհի, գործարար Չիլինգհիրէան, ՉԻԲՕ կ'ոնցեռնի համահիմնադիր ու իր անունով անուանակոչող), եռամիութիւնն էր, զուգակցուած հիւրընկալ քաղաքի պատմութիւնն (քաղաքի եկեղեցի) ու ներկան (քամու ուժը էլեկտրականութէան վերածող պտտուող հզօր աշտարակներ) խորհրդանշող առաւել փոքրածաւալ պատկերներով: Հայերին եւ գերմանացիներին բնորոշող այս խորհրդանիշներին միաւորում էր երկու երկրների դրօշների եարակցութիւնը: Գերմանիայում հայկական խորհրդանիշների վերհանումն ու տարածումը բացի ուսուցողական ու ճանաչողական մեծ արժէք ներկայացնելուց, ունի քարոզչական մեծ նշանակութիւն եւ Ժողովրդական լայն զանգուածների հարթութէան վրայ բարձրացնում է հայ Ժողովրդի ընդհանուր հեղինակութիւնը, նպաստում Գերմանիաում հայերի ու հայկական կառոյցների աւելի արդիւնաւէտ ու եաջող գործունէութէանը: Քաղաքագլխի հետ հանդիպումը տեւեց մի քանի Ժամ եւ աւարտուեց Գկխ-ի վարչութէան կողմից պարոն Բեսեկէին ներկայացուած յետագայ համագործակցութէան կոնկրէտ առաջարկների դրական ընդառաջումով: Համոզուած ենք, որ Գկխ-շէօնինգենի քաղաքապետարան համագործակցութէան եաջող զարգացումների մասին, յետագայ յօդուածներում դեռեւս առիթներ կ'ունենանք անդրադառնալու:
Հաւաքի փակմանը նախորդած Ժամերին մասնակիցներն ամփոփեցին եռօրէայ ծրագրը, ներկայացրին եաջորդ հաւաքի տեղի ու թեմայի մասին առաջարկներ եւ ընտրեցին Գկխ-ի Երիտասարդ Հայեր 7 հոգուց բաղկացած եանձնախմբի նոր վարչութիւն, որը Գկխ-ի վարչութէան հետ միասնաբար գալիք երեք տարիների ընթացքում պէտք է կազմակերպի երիտասարդական եաջորդ հանդիպումները:
Իսկ հայ երիտասարդների ուսումնամշակութային ու հանգստի աւանդական ծրագրին ծանօթանալու եկած շրջանային կենտրոնական թերթի լրագրող տիկին Մելանի Շփեխթը չթաքցնելով իր հիացմունքը Braunschweiger Zeitung-ի եաջորդ օրուայ (12.06.2012) համարում անդրադառնում է հանդիպման երեւոյթին եւ քաղաքապետարանին նուիրած գեղազարդ նկարին` արձանագրելով հետեւէալը. <<Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը երիտասարդ աղջիկներին ու տղաներին հրաւիրել էր Շէօնինգեն: Նրանք քայլում են երկու մշակոյթների հետքերով… Երիտասարդ հայերը Շէօնինգենից մեկնում են շրջանի մասին ամբարած հարուստ գիտելիքներով` քաղաքին թողնելով մի փոքրիկ Հայաստան>>:
Ազատ Օրդուխանէան
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ
24 իւնիս 2012թ. , Բոխում, Գերմանիա