Երեւանի քաղաքապետի տեղակալի հանդիպումը Աբովեան- Կորիւն փողոցների խաչմէրուկի գետնանցման տնտեսվարողների հետ


Երեւանի քաղաքապետի տեղակալի հանդիպումը Աբովեան- Կորիւն փողոցների խաչմէրուկի գետնանցման տնտեսվարողների հետ

  • 25-06-2012 15:55:35   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահէ Նիկոյեանը հանդիպել է Աբովեան- Կորիւն փողոցների խաչմէրուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացուել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս մշակւում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկուել է մէկ տարի ժամկէտով վարձակալութեան պայմանագիր կնքել: երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պէս կը քննարկուի նաեւ երկարաժամկէտ պայմանագրեր կնքելու հարցը:
  -   Տնտեսութիւն