Իրանի դեսպանն անցել է իր պարտականութիւնների կատարմանը
25-06-2012 17:10:37 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Իրանի դեսպան Մոհամադբաղիր Բահրամին վերադարձել է Ադրբեջան եւ անցել իր պարտականութիւնների կատարմանը:
Ինչպէս 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Բաքւում Իրանի դեսպանատնից, դիւանագիտական առաքելութեան ղեկավարը վերադարձել է շաբաթ երեկոյեան:
Պաշտօնական Թեհրանը Բաքւում իր դեսպանին խորհրդակցութիւնների համար հետ էր կանչել յունիսի 21-ին: Այդ քայլը վերլուծաբանները մեկնաբանեցին որպէս դէմարշ` երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների լարուածութեան շրջանում:
«Ազատութուն» ռադիօկայան