Տիգրան Սարգսեանն ընդունել է Աւստրալիայի վարչապետի յատուկ բանագնացին


Տիգրան Սարգսեանն ընդունել է Աւստրալիայի վարչապետի յատուկ բանագնացին

  • 25-06-2012 17:19:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Աւստրալիայի վարչապետի Արեւելեան Եւրոպայի, Բալկանների եւ Կովկասի հարցերի յատուկ բանագնաց Ռասել Թրուդին: «Հայաստանը շահագրգռուած է հայ-աւստրալիական յարաբերութիւնների զարգացման եւ խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսեանը` կարեւորելով երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցութիւնը եւ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի քննարկումը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Աւստրալիայի կառավարութեան խնդրանքը` 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդում Աւստրալիայի թեկնածութեանն աջակցելու հարցում: Տիգրան Սարգսեանը խոստացել է քննարկել հարցը եւ մինչ քուէարկութիւնը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը: Զրուցակիցները կարեւորել են ինչպէս տարբեր միջազգային կազմակերպութիւններում փոխադարձ աջակցութիւնը, այնպէս էլ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումը եւ այդ ուղղութեամբ գործնական քայլերի իրականացումը:
  -   Մամլո հաղորդագրություն