Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռէիսին


Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռէիսին

  • 25-06-2012 17:56:52   | Հայաստան  |  Քաղաքական

Իրանի նորանշանակ դեսպանն իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց ՀՀ արտգործնախարարին: Յունիսի 25-ին արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռէիսին` հաւատարմագրերի պատճէնի յանձնման կապակցութեամբ: Շնորհաւորելով դեսպանին նշանակման կապակցութեամբ` նախարար Նալբանդեանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդները որպրես հարեւաններ կապուած են անցեալով, ներկայով եւ ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահաւէտ համագործակութեան զարգացման համար: հայաստանի արտգործնախարարը յաջողութիւն մաղթեց դեսպանին իր առաքելութեան մէջ` յոյս յայտնելով, որ դեսպանը նոր լիցք կը հաղորդի երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանն ու համագործակցութեան խորացմանը: Դեսպան Ռէիսը, շնորհակալութիւն յայտնելով բարեմաղթանքների համար` ընդգծեց, որ Իրանի իշխանութիւնները մեծապէս կարեւորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցութեան ամրապնդումը եւ հաւաստիացրեց, որ պաշտօնավարման ընթացքում կ'անի առաւելագոյնը հայ-իրանական համագործակցութեան զարգացման համար: Հանդիպմանը քննարկուեցին երկկողմ յարաբերութիւնների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցութեան, համատեղ իրականացուող ու նախատեսուող ծրագրեր: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, անդրադարձ կատարուեց հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշուեց, որ յանձնաժողովը կարեւոր դերակատարութիւն ունի տնտեսական համագործակցութեան, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:
  -   Քաղաքական