Առաջին անգամ Հայաստանում` «Opera Mini անսահմանափակ»
26-06-2012 15:54:15 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՎիւաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախ է տեղեկացնել, որ ՎիւաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտուել ինտերնետից առանց մտահոգուելու օգտագործած ՄԲ-երի մասին:
Պարզապէս անհրաժեշտ է ներբեռնել Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիւացնել «Opera Mini անսահմանափակ» փաթեթը, հաւաքելով *776#, եւ ընդամէնը 1000 դրամի դիմաց ստանալ.
• Անսահմանափակ ինտերնետ` Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանիւթերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրութիւնների ծրագրերի միջոցով շփումը)
• Յաւելեալ 15 ՄԲ` վերոնշեալ բացառութիւնների համար
«Opera Mini անսահմանափակ» փաթեթի վաւերականութեան ժամկէտը կազմում է 30 օր, որից յետոյ, ցանկութեան դէպքում, հնարաւոր է կրկին ակտիւացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյեանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիւը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:
Յիշեցնենք, որ Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսուած ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առաւել արագ եւ թեթեւ դիտում:
Ծանօթութիւն.
• «Opera Mini անսահմանափակէ փաթեթից կարող են օգտուել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X եւ 7.X տարբերակներից օգտուելիս:
• «Opera Mini անսահմանափակէ փաթեթից չեն կարող օգտուել «18+է, «Ես» եւ «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդները:
• «Opera Mini անսահմանափակ» փաթեթից հնարաւոր չէ օգտուել պրեմիում կայքեր այցելելիս:
• Ծառայութիւնը չի գործում ռոումինգում:
• Քարտի վաւերականութեան ժամկէտի աւարտից յետոյ չօգտագործած ՄԲ-երը զրոյեանում են:
Մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար կարելի է օգտուել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախօսահամարով, հաղորդակցուել մեզ հետ «111 օնլայնէ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մէկը: