Գիւմրիում քաղաքապետի թեկնածու կ'առաջադրուի Սամուէլ Բալասանեանը


Գիւմրիում քաղաքապետի թեկնածու կ'առաջադրուի Սամուէլ Բալասանեանը

  • 26-06-2012 17:44:49   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Չնայած Գագիկ Ծառուկեանը Մարտուն Գրիգորեանին ասել էր. մի տասնհինգ օր սպասի, կ'ասեմ` Գիւմրիի քաղաքապետի ընտրութիւններում դնելու՞ ես թեկնածութիւնդ, թէ՞ ոչ, շաբաթ-կիրակի օրերին, ինչպէս տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբիւրները, արդէն իսկ որոշումը կայացուել է: Ըստ ամենայնի` Գիւմրիում քաղաքապետի թեկնածու կ'առաջադրուի Սամուէլ Բալասանեանը, իսկ նրա մեծամասնական ընտրատարածքում պատգամաւոր կ'առաջադրուի Արման Սահակեանը: Ըստ ԲՀԿ-ի, հարցը համաձայնեցուած է նաեւ ՀՀԿ-ի հետ` կ'ոնսենսուսային տարբերակով: Ճիշտ է, Մարտունի կողմնակիցները ոչ միայն դժգոհ են այս որոշումից, այլեւ անվստահութեան ակնարկներ են անում ՕԵԿ-ից ԲՀԿ տրանզիտ արուած Բալասանեանի հասցէին, այնուհանդերձ, Գիւմրիի Բհկ-ականներն իրենց հումօրը չեն կորցնում. «Բալասանեանը ճիշտ կ'անի` հանի հրապարակում Վարդանիկի դրած Վարդանանց արձանը, պիւի գործարանի դէմի իր արձանը բերի-դնի տեղը, մանաւանդ օր` պիւի գործարանը շատ մոդիկ է հրապարակին»: Չնայած Գիւմրիում, առանց այդ արձանի էլ, անչափ հետաքրքիր ընտրութիւններ են սպասւում: Վարդանիկն էլ իր հերթին է յայտարարել` գնալու եմ մինչեւ վերջ: ՀԵՂԻՆԱԿ` Հրապարակ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը