Կոռուպցիայի դէմ պայքարում կարեւոր է ապօրինի հարստացման քրէականացման դերն ու նշանակութիւնը. քննարկում


Կոռուպցիայի դէմ պայքարում կարեւոր է ապօրինի հարստացման քրէականացման դերն ու նշանակութիւնը. քննարկում

  • 26-06-2012 18:12:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 26-ն Երեւանում կազմակերպուել էր կլոր սեղան-քննարկում «ՄԱԿ-ի եւ Եւրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնուենցիաների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետութիւնումէ թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի գլխաւոր դատախազութեան կոռուպցիոն եւ կամակերպուած յանցագործութիւնների գործերով վարչութեան պետ Կորիւն Փիլոյեանը, ԱԺ պատգամաւոր Էդմոն Մարուքեանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման յանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Յովհաննիսեանը, ներկայացուցիչներ իրաւապաշտպան կազմակերպութիւններից, իրաւաբաններ: ՀԷԻԱՅ նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացումէ ծրագրի ղեկավար Կարէն Զադոյեանն իր զեկոյցում կարեւորեց ապօրինի հարստացման քրէականացման դերն ու նշանակութիւնը կոռուպցիայի դէմ պայքարում, ինչպէս նաեւ հաղորդում տուող անձանց պաշտպանութիւնն ու խրախուսումը: Քննարկման վերջում իրաւաբանական հոգեբանութեան փորձագէտ Զարուհի Յարութիւնեանն իր զեկոյցում յայտնեց, որ Սանկտ Պետերբուրգի հոգեբանները պաշտօնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենեակներում ունենալ մեծ հայելիներ: Հոգեբանները համոզուած են` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակութիւն կոռուպցիայի դէմ պայքարում: Տեղեկանք: ՇՊԱԿ-ների ազգային ցանցը կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով քաղաքացիներին տրամադրում է անվճար իրաւաբանական եւ փաստաբանական աջակցութիւն, ՇՊԱԿ -ներ ներկայացուած դիմում-բողոքների վերլուծութեան հիման վրայ իրականացնում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրէնսդրութեան ընթացակարգային եւ համակարգային փոփոխութիւններ, ինչպէս նաեւ իրականացնում է հակակոռուպցիոն իրազեկութեան եւ կրթութեան ռազմավարութիւն: Երեւանի ՇՊԱԿ-ը մէկն է այն տասնմէկ հակակոռուպցիոն կենտրոններից, որոնք գործում են Երեւանում եւ ՀՀ մարզերում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակութեամբ իրականացուող ՇՊԱԿ -ների ազգային ցանցի զարգացումէ ծրագրի շրջանակներում:
  -   Մամլո հաղորդագրություն