2 տարեկանում հնարաւոր է բացայայտել աուտիզմը


2 տարեկանում հնարաւոր է բացայայտել աուտիզմը

  • 27-06-2012 02:05:59   | ԱՄՆ  |  Միջազգային

Բոստօնեան մանկական հիւանդանոցի բժիշկները յայտարարել են, որ էլեկտրաէնցեֆալոգրամման, որը էլէկտրոդների միջոցով ձայնագրում է ուղեղի էլեկտրական ակտիւութիւնը, կարող է դառնալ մանկական աուտիզմի ախտորոշման լաւագոյն մեթոդ: 1000 երեխաների շրջանում կատարուած հետազօտութիւնները ցոյց են տուել, որ էլեկտրաէնցեֆալոգրամման կարող է ճշգրտօրէն բացայայտել հիւանդ երեխաներին: Գիտնականների խօսքերով` սա շատ կարեւոր բացայայտում է, քանի որ այս հիւանդութիւնը բաւական դժուար է ախտորոշել: Այժմ բժիշկները մտադիր են նմանատիպ մեթոդով հետազօտել Ասպերգերի ախտանիշով երեխաներին (աուտիզմի տեսակ): Սովորաբար Ասպերգերի ախտանիշով երեխաները ունեն շատ բարձր ինտելեկտ, սակայն ունեն նաեւ շփման խնդիրներ: Բժիշկների խօսքերով` հետազօտութիւնները ցոյց կը տան, թէ արդեօք այս համախտանիշը առանձին` աուտիզմի հետ կապ չունեցող հիւանդութիւն է, թէ ոչ: Թերթ.am
  -   Միջազգային