Facebook-ն իր իւրաքանչիւր օգտատիրոջ տուեալներում աւտոմատ կերպով փոխել է էլեկտրօնային փոստի հասցէն


Facebook-ն իր իւրաքանչիւր օգտատիրոջ տուեալներում աւտոմատ կերպով փոխել է էլեկտրօնային փոստի հասցէն

  • 27-06-2012 02:36:50   | ԱՄՆ  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Աշխարհի խոշորագոյն սոցիալական ցանցը` Facebook-ը իր իւրաքանչիւր օգտատիրոջ տուեալներում աւտոմատ կերպով փոխել է էլեկտրօնային փոստի հասցէն, հաղորդում է korrespondent.net-ը: Փոփոխութիւններից յետոյ, սոցիալական ցանցի օգտատէրերը նախկինում նշուող էլփոստի փոխարէն ստացել են նոր փոստ` @facebook.com-ի տիրոյթում, միեւնոյն ժամանակ, հասցէն համապատասխանեցուած է օգտատիրոջ էջի հասցէին: Աւելի վաղ հաղորդւում էր, որ նման էլփոստեր facebook-ի տիրոյթում սոցցանցը սկսել էր տրամադրել դեռ 2010թ.: @facebook.com-ով աւարտուող հասցէին նամակ ստանալու դէպքում, օգտատէրը սովորական հաղորդագրութեան ծանուցում կը ստանայ, սակայն որոշ նամակներ կարող են յայտնուել «Այլ հաղորդագրութիւններ»բաժնում, որը հիմնականում նախատեսուած է սփամի համար: Թերթ.am
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ