Տնակային աւանի բնակիչները վարժ խօսում են թուրքերէն (ՏԵՍԱՆԻՒԹ)
28-06-2012 00:37:08 | | Բարեգործութիւն
Գիւմրու տնակային աւաններն ու նրանցում ապրող ընտանիքներից շատերը իրար նման են ոչ միայն իրենց կարգավիճակով` նրանք բոլորը տասնեակ տարիներ ի վեր անօթան են, այլ նաեւ իրենց դաժան ու ծանր ճակատագրերով ու անգամ հիւանդութիւններով: Այսօր մենք օգնութիւն ցուցաբերելու նպատակով այցելեցինք աւտոկայանի տնակային աւան եւ զրուցեցինք 104/301 կիսախարխուլ տնակում վարձով բնակուող, երկու դպրոցահասակ աղջիկների միայնակ մայր` Հերմինէ Զաքարեանի հետ: Ասենք, որ այս տնակային աւանի բնակիչները մի հետաքրքիր առանձնայատկութիւն ունեն, վարժ խօսում են թուրքերէն, նրանցից շատերը ինքնուրոյն են սովորել, այդ թւում նաեւ Հերմինէն եւ նրա 14-ամեայ դուստրը: Իսկ թէ ինչու՞, կարծում եմ այնքան էլ դժուար չէ կը ռահել…
«Շիրակ» կենտրոնը ներկայացնում է այս անօթեւան ընտանիքի միայնակ մայր Հերմինէի հետ մեր զրոյցը առանց մեկնաբանութիւնների http://youtu.be/BZe0gYi9Fow :