Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամի աջակցութիւնը բարձրագոյն կրթութեան բարեփոխմանը


Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամի աջակցութիւնը բարձրագոյն կրթութեան բարեփոխմանը

  • 28-06-2012 14:35:06   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

2009 թուականին Եհհ-ն վերլուծեց Հայաստանում առկայ կարիքները, ինչպէս նաեւ կազմակերպութեան ռազմավարութիւններն ու կարողութիւնները: ԵՀՀ -ի կողմից ընդունուած նոր ռազմավարութիւնը էական ուշադրութիւն էր յատկացնում Եւրոպական միութիւն (ԵՄ) - Հայաստան յարաբերութիւններին եւ «արեւելեան գործընկերութիւնէ ծրագրին: Այս ուշադրութիւնը պայմանաւորուած էր այն գիտակցութեամբ, որ ԵՄ չափանիշներին մօտարկումը Հայաստանի համար առաւել ակնառու աշխարհաքաղաքական հնարաւորութիւններից մէկն է` լուծելու իր բարեկեցութեան հիմնական խնդիրները, այդ թւում` կապուած զարգացման, ժողովրդավարութեան խորացման, անվտանգութեան եւ մարդկային կապիտալի հետ: Հետեւաբար, իր «Եւրոպա»ծրագրի շրջանակներում Եհհ-ն, սահմանափակ կերպով, ներգրաւուեց Բոլոնիայի գործընթացի լոյսի ներքոյ բարձրագոյն կրթութեան բարեփոխման գործընթացում: Բոլոնիայի գործընթացը մասնակից պետութիւններին եւ համալսարաններին հնարաւորութիւն է ընձեռում առաջ ընթանալ դէպի միացեալ եւ մրցունակ կրթական շուկայ` կրթական եւ ակադեմիական չափանիշների մօտարկման միջոցով: Իր գործունէութեան այս ենթաոլորտում ԵՀՀ -ն նկատի է առել մի շարք գործօններ. (ա) Հայաստանի խոշոր համալսարանների բաւարար ակադեմիական անկախութեան բացակայութիւն. (բ) Հայաստանի բնակչութեան զգալի շուկայական հետաքրքրուածութիւն բարձրագոյն կրթութեան նկատմամբ, զուգորդուած խոչընդոտող գործօնի հետ` բարձրագոյն կրթութեան հաստատութիւնների առաջարկի եւ շուկայական պահանջարկի անհամապատասխանութիւն եւ դրանց միջեւ համակարգուածութեան բացակայութիւն. 2 (գ) օրէնսդրական բացէր, օրինակ` փիլիսոփայութեան դոկտորի գիտական աստիճանի (PhD) վերաբերեալ հայեցակարգի բացակայութիւն: Իր համեստ հնարաւորութիւնների շրջանակներում Եհհ-ն միջոցառումներ ձեռնարկեց շուկայական անհամապատասխանութեան խնդրի կարգաւորման ուղղութեամբ` աջակցելով Երեւանի պետական լեզուաբանական համալսարանում փորձնակութեան մեխանիզմի ներդրմանը: «բաց դռներիէ մեխանիզմով այս դրամաշնորհը 2009 թուականին շնորհուեց Եպլհ-ին` համալսարանի կողմից սեփական նախաձեռնութեամբ ներկայացուած յայտի հիման վրայ, որն ուղղուած էր համալսարանի եւ թէ՛ պետական, թէ՛ մասնաւոր հատուածից հնարաւոր գործատուների միջեւ կապերի հաստատմանը: Ծրագիրը ֆինանսաւորուեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) կողմից` ԵՀՀ -ի միջոցով: Ծրագրի իրականացման արդիւնքը եղան ուսանողների համար փորձնակութեան հնարաւորութիւնների զգալի աճը, այլ ձեռնարկութիւնների եւ համալսարանների հետաքրքրուածութիւնը փորձնակութեան հնարաւորութիւնների տրամադրման հարցում եւ ԵՊԼՀ շրջանաւարտներին աշխատանք տրամադրելու դէպքերի աւելացումը: Այդուհանդերձ, դեռեւս պահպանւում է «Փորձնակներ» իրաւական հասկացութեան բացակայութեան խնդիրը: ԵՊԼՀ-ի հետ յաջող համագործակցութեան մեկնարկը յանգեցրեց համատեղ ուժերով գործելու որոշման եւ Եպլհ-ի վճռական դիրքորոշման` իրականացնելու ներքին բարեփոխում` հիմնուելով կրթութեան որակի բարելաւման, կրթութեան արդիականացման, ակադեմիական անկախութեան մեծացման եւ կառավարման վերափոխման վրայ: ԵՀՀ-ն եւ ԵՊԼՀ-ն 2010 թուականին ստորագրեցին Համագործակցութեան յուշագիր: Եպլհ-ի ընտրութիւնն իբրեւ ռազմավարական գործընկեր հիմնուած էր մի շարք նկատառումների վրայ եւ իրականացուել էր համակողմանի հետազօտութեան արդիւնքում եւ բարձրագոյն կրթութեան այլ հաստատութիւնների հետ նոյնպէս ռազմավարական յարաբերութիւններ հաստատելու փորձերից յետոյ: ԵՊԼՀ-ն որպէս ռազմավարական գործընկեր ընտրելու որոշիչ գործօնները ներառում էին հետեւեալը. ա) փորձնակների վերաբերեալ առաջին` «բաց դռների» մեխանիզմով դրամաշնորհի շրջանակներում սեփական նախաձեռնութեամբ ներկայացուած ծրագրի յաջող իրականացումը. բ) Բարեփոխման իրականացման հաւանականութիւնը բարձրացնող ԵՊԼՀ միջին չափի համալսարան լինելու հանգամանքի եւ դրա հետ մէկտեղ բարեփոխման շարունակականութիւնն ու վերարտադրելիութիւնն ապահովող համալսարանի առաջատար լինելու համբաւի յարաբերակցութիւնը. 3 ԵՊԼՀ Թարգմանչական լաբորատորիայի ուսանոգները իրենց հմտութիւններն են ցուցաբերում Լաբորատորիայի պաշտօնական բացման ժամանակ գ) առանձին դիտարկումներն առ այն, որ համալսարանում չկան լայն տարածում ունեցող մանր կոռուպցիոն դրսեւորումներ. դ) համալսարանի ռեկտոր, պրոֆէսոր Սուրէն Զոլեանի բացառիկ կողմնորոշուածութիւնը դէպի բարեփոխումներ եւ մեծ ձեռքբերումները ակադեմիական, հետազօտական, ուսանողների իրաւազորման եւ կրթական կառավարման ասպարէզներում: Գիտակցելով, որ իր համեստ կարողութիւնները հնարաւորութիւն չեն տալիս զբաղուել բարձրագոյն կրթութեան լայն հատուածով` Եհհ-ն ռազմավարական որոշում կայացրեց աջակցել ԵՊԼՀ-ի բարեփոխման որոշ տարրերին, որոնք այնուհետեւ կարող էին կրկնօրինակուել բարձրագոյն ուսումնական այլ հաստատութիւնների կողմից: 2010-ին ԵՀՀ-ն եւ ԵՊԼՀ-ն համատեղ կազմակերպեցին երկու ռազմավարական արտագնա հաւաք` կազմակերպչագործունէական սեմինարի ձեւաչափով, որոնք ուղղուած էին Հայաստանի համալսարանների, մասնաւորապէս` հումանիտար գիտութիւնների գծով մասնագիտացած, հիմնական մարտահրաւէրների եւ հնարաւորութիւնների յստակեցմանը եւ բարեփոխման ռազմավարութեան եւ գործողութիւնների ծրագրի մշակմանը: Այս երկու միջոցառումները զգալիօրէն նպաստեցին Եպլհ-ի 2010-2015 թուականների զարգացման ռազմավարութեան վերջնական մշակմանը, ինչպէս նաեւ համալսարանի աշխատակազմի, ուսանողների եւ համալսարանի պատերից դուրս գտնուող շահառուների շրջանում բարելաւեցին բարեփոխման գործընթացի ընկալումը: Աւելին, արտագնա հաւաքները ԵՊԼՀ-ի կողմից ընդունուեցին որպէս իր ամենամեայ աշխատաժողովների օրինակելի ձեւաչափ, եւ 2011-ին այն յաջորդ հաւաքն իրականացրեց ինքուրոյն: Արտագնա առաջին երկու հաւաքները ֆինանսաւորուել էին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: ԵՀՀ -ի եւ ԵՊԼՀ-ի կողմից համատեղ մշակուած ստեղծագործական առաջարկութիւններն ու հեռանկարային գործողութիւնների ծրագիրը անդրադառնում են բարեփոխման համար կարեւոր այնպիսի խոշոր ոլորտների, ինչպիսիք են ինստիտուցիոնալ զարգացումը, որակի ապահովումը, մասնագիտական զարգացումը, ինչպէս նաեւ ուսպլանային եւ ակադեմիական բարեփոխումները: 4 2010-ից 2012-ն ընկած երկամեայ ժամանակահատուածում ԵՀՀ-ի եւ այլ կազմակերպութիւնների աջակցութեամբ ԵՊԼՀ -ն որդեգրեց աւելի համարձակ բարեփոխումների ծրագիր, քան որոշուել էր աւելի վաղ: Եպլհ-ն իրականացրեց մի շարք նախագծէր եւ միջոցառումներ, որոնք դարձան համալսարանի բարեփոխման գործընթացի կարեւոր բաղադրիչները: Այդ գործընթացի շրջանակներում, օրինակ, ԵՊԼՀ -ն հիմնեց Եւրոպական հետազօտութիւնների կենտրոնը, Արեւելեան լեզուների ամբիոնը եւ Թարգմանչական լաբորատորիան: Վերջինը հիմնադրուել է Շուէդիայի միջազգային զարգացման գործակալութեան (SIDA) կողմից ԵՀՀ-ի միջոցով տրամադրուած ֆինանսական աջակցութեամբ: Վերափոխուեցին համալսարանի Մասնագիտական զարգացման կենտրոնը եւ Որակի ապահովման կենտրոնը, ուժեղացուեց Գիտական մասը: Փոփոխութիւններ կատարուեցին նաեւ կառավարման համակարգում: 2011 թուականի դեկտեմբերին Եհհ-ն Եպլհ-ում կազմակերպեց աշխատաժողովների շարք` ուղղուած համալսարանի նոր ՏՏ համակարգի նախագծմանը, որը թոյլ կը տար միաւորել վեց առանձին ներքին ցանցերը եւ խուսափել աշխատանքի կրկնորդումից ու նուազեցնել համալսարանի տուեալների հետ աշխատելիս ծագող տեխնիկական խնդիրները: Որակի ապահովման եւ մասնագիտական զարգացման ոլորտներում ԵՊԼՀ -ն մշակել է կրթական գործընթացի մոնիտորինգի եւ գնահատման նոր ծրագիր, իրականացրել աշխատաշուկայի պահանջարկի շուկայական հետազօտութիւն եւ վերլուծութիւն եւ մասնաւոր ու պետական հատուածներում կապեր ստեղծել հնարաւոր գործատուների եւ փորձնակների տեղակայման հնարաւորութիւններ տրամադրողների հետ: Ուսումնական պլանների բարեփոխման ոլորտում Եպլհ-ն վերափոխել է «Թարգմանչական գործ» մասնագիտացման ուսումնական պլանը` Թարգմանչական լաբորատորիայի տրամադրած տեխնիկական նոր հնարաւորութիւնների հիման վրայ: ԵՀՀ-ն ԵՊԼՀ -ին տրամադրել է Միացեալ Թագաւորութեան աջակցութեամբ իր «արտայայտման ազատութիւնէ ծրագրի արդիւնքում ստեղծուած նիւթերը: Այս նիւթերի հիման վրայ, որոնց թւում` հետազօտութիւն, վաւերագրական վեց ֆիլմ եւ 5 «Յօդուած 27» հաղորդաշարի հաղորդումները, ԵՊԼՀ -ն մշակեց եւ ընդունեց արտայայտման ազատութեան վերաբերեալ նոր դասընթաց: ԵՀՀ ծրագրի նիւթերին ծանօթանալու համար կարող էք հետեւել այս յղմանը1: Հումանիտար գիտութիւնների դաշտում գիտական աշխատողների որակն ու հեղինակութիւնը բարելաւելու նպատակով ԵՊԼՀ -ն ստեղծեց «Լեզու, հասարակութիւն, հաղորդակցութիւն» եռալեզու (հայերէն, անգլերէն, ռուսերէն) գիտական պարբերական հանդէսը, ինչը եզակի եւ յաւակնոտ փորձ է` ստեղծելու հումանիտար ոլորտում Հայաստանում հրատարակուող միջազգային որակի գիտական պարբերական, որի նիւթերը փոխադարձաբար վերանայւում են գործընկեր գիտաշխատողների կողմից, եւ որն ունի միջազգային խմբագրական խորհուրդ: Պարբերականի մասին տե՛ս այստեղ2: 2011 թուականին ԵՀՀ-ն SIDA-ի կողմից ֆինանսաւորուած «բաց դռների» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում աջակցեց բարձրագոյն կրթութեան ոլորտում գրագողութեան վերաբերեալ հետազօտութեան իրականացմանը Խաչմէրուկ բանավիճային ակումբ ՀԿ կողմից: Հետազօտութիւնը ցոյց տուեց, որ ինչպէս ուսանողները, այնպէս էլ համալսարանի դասախօսական կազմը զուրկ են գիտական գրագողութեան վերաբերեալ հիմնական պատկերացումից. գրագողութիւնը մոլեգնում է, եւ այս երեւոյթի արմատները գտնւում են միջնակարգ կրթութեան համակարգում: Հետազօտութեան արդիւնքները ներկայացուեցին Եպլհ-ում եւ նպաստեցին համալսարանի որակի ապահովման ռազմավարութիւնների բարելաւմանը: Հետազօտութեանը ծանօթանալու համար կարող էք հետեւել այս յղմանը3: 2012-ի ապրիլի 25-ին ԵՀՀ-ն ԵՊԼՀ -ի հետ համատեղ կազմակերպեց լայն հանրութեանը հասցէագրուած «յօդուած 27է հաղորդում` նուիրուած բարձրագոյն կրթութեան ոլորտում գրագողութեան թեմային, որտեղ խնդիրը քննարկուեց փորձագէտների կողմից: Հաղորդումն ունեցել է շուրջ 16 հազար դիտում: Այն կարող էք ներբեռնել այստեղից4: 1 http://www.epfound.am/files/armenia-arm_and_foe.pdf 2 http://brusovjournal.wordpress.com 3 http://www.epfound.am/armenian/mitk/gragoghoutyoun%C9%99-hayastanyan-bouhyeroum-inchpye%D5%9Es-kandyel-tnjouk%C9%99.html 4 http://vimeo.com/41421113, http://vimeo.com/35133731 6 Ներկայումս ԵՀՀ-ն վերջնական տեսքի է բերում բարձրագոյն կրթութեան կառավարմանը վերաբերող օրէնսդրութեան թեմայով հետազօտութիւնը, որը հանրութեանը կը ներկայացնի 2012 թուականի յուլիսին: ԵՊԼՀ -ում բարեփոխման գործընթացն առանց խութերի չէր. փոփոխութեան համար պահանջւում է կամք եւ վճռականութիւն, իսկ երբեմն` դժուար որոշումներ: Ակնկալւում էր, որ պրակտիկայի, գործառոյթների եւ կառուցուածքների համակարգային փոփոխութիւնը կը յանգեցնի փոխադարձ կապի եւ առաջընթացի կայունութեան, փոփոխութեան քանակը կը յանգեցնի որակի եւ անշրջելի կը դարձնի փոփոխութեան գործընթացը: Որպէս աշխատանքի այս փուլի միջանկեալ եզրահանգում` բարձրագոյն կրթութեան բարեփոխմանն ուղղուած Եհհ-ի ռազմավարութիւնը, որի առանցքում ԵՊԼՀ -ի հետ համատեղ աշխատանքն էր, կարեւոր արդիւնքներ արձանագրեց, թէպէտ ԵՀՀ-ի տրամադրութեան տակ եղած միջոցները համեստ էին: ԵՀՀ-ն յոյս ունի որ այս արդիւնքները հիմք կը դառնան յետագայ զարգացումների, եւ պատրաստակամ է շարունակել աշխատանքը բարձրագոյն կրթութեան բարեփոխման ուղղութեամբ` պայմանով, եթէ առկայ լինեն միջոցներ եւ գործընկերներ, ինչպէս նաեւ` որոշումների կայացման կամք` Հայաստանում ձեռնարկել որոշումների կայացման ներկայ մթնոլորտի համարձակ, էական եւ խոր բարեփոխում, այլ ոչ թէ սահմանափակուել մակերեսային, կոսմետիկ միջոցառումներով: Եհհ-ն անկեղծօրէն երախտապարտ է հովանաւորներին, որոնք օգնեցին համագործակցել Եպլհ-ի հետ, մասնաւորապէս` ԱՄՆ ՄԶԳ-ին, Շուէդիայի միջազգային զարգացման գործակալութեանը եւ Միացեալ Թագաւորութեան կառավարութեանը: Այն նաեւ իր յատուկ երախտիքն է յայտնում անձնապէս պրոֆէսոր Սուրէն Զոլեանին, ով ԵՊԼՀ -ի ռեկտորի պաշտօնում աջակցեց երեք տարի շարունակուած այս համագործակցութեանը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ