ՀԲԸՄ-ն ակտիւացնում է իր գործունէութիւնը` ԵՄ-ի կողմից
Ղարաբաղի ընդունման եւ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ
24-05-2010 19:56:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ բարեգործական ընդհանուր
միութիւնը (ՀԲԸՄ) Եվրոպայում ակտիւացնում է իր գործունէութիւնը`
ԵՄ-ի կողմից Ղարաբաղի հանրապետութեան ընդունման եւ
յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ: Ինչպէս մայիսի 24-ի
ասուլիսում նշեց ՀԲԸՄ-ի Եւրոպայի գրասենեակի նախագահ Ալեքսի
Գյովջյանը, իրենց նպատակն է լուրջ լոբբինգ ծավալել ԵՄ
կառոյցներում: Նրա գնահատմամբ, տարածաշրջանի այլ չճանաչուած բոլոր
հանրապետութիւններն էլ օգտւում են միջազգային խաղաղապահ
առաքելություններից, ներգրաւուած են տարբեր միջազգային ծրագրերում
եւ ստանում են աջակցութիւն, յատկապէս վստահութեան հիմքերի
ստեղծման հետ կապուած, որը նուազեցնում է լարուածութիւնը, եւ այդ
պետութիւնների բնակիչներն էլ հաղորդակցութեան մէջ են այլ երկրների
հետ: Մինչդեռ, ըստ նրա, այս ամէնը չի կարելի ասել Ղարաբաղի
դէպքում: Ա.Գյովջյանի խօսքերով, ԵՄ կառույցներն ապատեղեկացված են:
«Այդ առումով Ադրբեջանը շատ աւելի լաւ լոբբինգ է անում, քան`
մենք»,- ասաց նա, յաւելելով, որ պէտք է անել հնարաւորը, որպէսզի
Եւրոմիութեան բոլոր կառոյցների կողմից ընդունվի Ղարաբաղ երկիրն ու
նրա ժողովուրդը:
Ըստ Ա.Գյովջյանի, Ղարաբաղը տարածաշրջանի միակ երկիրն է, ուր
դեռեւս չի այցելել Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ
Պիտեր Սեմնեբին` այդ տարածքն անուանելով «սպիտակ կէտ» Եւրոպայի
քարտեզի վրայ: Նա նշեց, որ Եվրոպայում ՀԲԸՄ-ի արշաւն ուղղուած է
հորդորելու Եվրոմիությանը` մարդասիրական եւ տնտեսական
օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, ինչպէս նաեւ կոչ է
անում ԵՄ-ին թոյլ տալ իր պաշտօնեաներին ճանապարհորդել Ղարաբաղ:
Ա.Գյովջյանը յայտնեց նաեւ, որ Ֆրանսիայում օրերս Պ.Սեմնեբիի
մասնակցութեամբ անցկացուել է Ղարաբաղի հարցին նուիրուած խորհրդաժողով,
որին ներկայ են եղել նաեւ Ղարաբաղի պատուիրակութիւնը, Ադրբեջանի
դեսպանը: