ՀԲԸՄ-ն ակտիւացնում է իր գործունէութիւնը` ԵՄ-ի կողմից<br /> Ղարաբաղի ընդունման եւ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ<br />


ՀԲԸՄ-ն ակտիւացնում է իր գործունէութիւնը` ԵՄ-ի կողմից
Ղարաբաղի ընդունման եւ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ

  • 24-05-2010 19:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը (ՀԲԸՄ) Եվրոպայում ակտիւացնում է իր գործունէութիւնը` ԵՄ-ի կողմից Ղարաբաղի հանրապետութեան ընդունման եւ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ: Ինչպէս մայիսի 24-ի ասուլիսում նշեց ՀԲԸՄ-ի Եւրոպայի գրասենեակի նախագահ Ալեքսի Գյովջյանը, իրենց նպատակն է լուրջ լոբբինգ ծավալել ԵՄ կառոյցներում: Նրա գնահատմամբ, տարածաշրջանի այլ չճանաչուած բոլոր հանրապետութիւններն էլ օգտւում են միջազգային խաղաղապահ առաքելություններից, ներգրաւուած են տարբեր միջազգային ծրագրերում եւ ստանում են աջակցութիւն, յատկապէս վստահութեան հիմքերի ստեղծման հետ կապուած, որը նուազեցնում է լարուածութիւնը, եւ այդ պետութիւնների բնակիչներն էլ հաղորդակցութեան մէջ են այլ երկրների հետ: Մինչդեռ, ըստ նրա, այս ամէնը չի կարելի ասել Ղարաբաղի դէպքում: Ա.Գյովջյանի խօսքերով, ԵՄ կառույցներն ապատեղեկացված են: «Այդ առումով Ադրբեջանը շատ աւելի լաւ լոբբինգ է անում, քան` մենք»,- ասաց նա, յաւելելով, որ պէտք է անել հնարաւորը, որպէսզի Եւրոմիութեան բոլոր կառոյցների կողմից ընդունվի Ղարաբաղ երկիրն ու նրա ժողովուրդը: Ըստ Ա.Գյովջյանի, Ղարաբաղը տարածաշրջանի միակ երկիրն է, ուր դեռեւս չի այցելել Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` այդ տարածքն անուանելով «սպիտակ կէտ» Եւրոպայի քարտեզի վրայ: Նա նշեց, որ Եվրոպայում ՀԲԸՄ-ի արշաւն ուղղուած է հորդորելու Եվրոմիությանը` մարդասիրական եւ տնտեսական օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, ինչպէս նաեւ կոչ է անում ԵՄ-ին թոյլ տալ իր պաշտօնեաներին ճանապարհորդել Ղարաբաղ: Ա.Գյովջյանը յայտնեց նաեւ, որ Ֆրանսիայում օրերս Պ.Սեմնեբիի մասնակցութեամբ անցկացուել է Ղարաբաղի հարցին նուիրուած խորհրդաժողով, որին ներկայ են եղել նաեւ Ղարաբաղի պատուիրակութիւնը, Ադրբեջանի դեսպանը:
  -   Քաղաքական