ԵՄ խորհրդատուական խումբը խթանում է Հայաստանում պրոբացիոն ծառայութեան ներդրման մասին քննարկումները


ԵՄ խորհրդատուական խումբը խթանում է Հայաստանում պրոբացիոն ծառայութեան ներդրման մասին քննարկումները

  • 29-06-2012 12:11:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2012 թուականի յունիսի 29-ին ԵՄ խորհրդատուական խումբը եւ ՀՀ արդարադատութեան նախարարութիւնը կազմակերպեցին սեմինար Հայաստանում պրոբացիոն ծառայութեան ստեղծման մասին: Սեմինարի ընթացքում ներկայացուեց ԵՄ լաւագոյն գործելակերպն այս ոլորտում եւ քննարկուեցին Հայաստանի համար վերը նշուած ծառայութեան ձեւաւորման առաւելութիւնները եւ մարտահրաւէրները: Սեմինարի շրջանակներում միաւորուեցին ոլորտի քաղաքականութիւն մշակող մարմինների, այլ պետական մարմինների, միջազգային կազմակերպութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ: Սեմինարին բացման խօսք ասեցին ԵՄ դեսպան, Հհ-ում ԵՄ պատուիրակութեան ղեկավար Տրայեան Հրիստէան, ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը, ՀՀ արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանը, ինչպէս նաեւ Պրոբացիայի եւրոպական կազմակերպութեան (CEP) նախագահ Մարկ Սերոնը: Բացման խօսքի ժամանակ Տրայեան Հրիստէան ասել է. ?Հայաստանում ԵՄ պատուիրակութիւնն ուրախ է տեսնել, որ Հայաստանի Հանրապետութիւնը բարեփոխումներ է իրականացնում քրէական օրէնսդրութեան ոլորտում եւ համապատասխանեցնում այն ԵՄ լաւագոյն գործելակերպին: Պրոբացիոն ծառայութեան ստեղծումը քայլ է առաջ` քրէական պատիժների նոր համակարգում, ինչը հնարաւորութիւն է տալիս ազատել դատապարտեալին քրէակատարողական հիմնարկներից` պահելով վերջինիս դատարանի հսկողութեան տակ: Այս ծառայութիւնը քրէական արդարադատութեան համակարգի կարեւոր բաղադրիչ է, որի արդիւնաւէտ իրականացումը չափազանց կարեւոր է Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանութեան համատեքստում: Հայաստանում պրոբացիայի նպատակը պէտք է լինի վերջինիս կիրառման մասին դատարանի որոշումների կատարման ապահովումը եւ յանցագործութիւն կատարած անձանց համար հասարակութեանն ինտէգրուելու բարենպաստ պայմանների ստեղծումը: Հայաստանում պրոբացիոն ծառայութեան ներդրման միջոցառումները ներառուած են Իրաւական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրում: Այսպիսով, սեմինարը հնարաւորութիւն տուեց քննարկել իրաւական, վարչական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներին առնչուող խնդիրները, որոնք Հայաստանը պէտք է հասցէագրի պրոբացիոն ծառայութիւնների ստեղծման համար: Այն նաեւ հնարաւորութիւն տուեց քննարկել քրէական արդարադատութեան ոլորտի վեջին զարգացումները: Սեմինարը տեղի ունեցաւ Էրեբունի-պլազայ բիզնես կենտրոնում (ք. Երեւան): Բանախօսներն էին Պրոբացիայի եւրոպական կազմակերպութեան (CEP) նախագահ Մարկ Սերոնը եւ նոյն կազմակերպութեան Խորհրդի անդամ Եօհան Դուրնեսկուն:
  -   Մամլո հաղորդագրություն