Բակոյ Սահակեանն այցելել է Ստեփանակերտի յուշահամալիր
29-06-2012 12:45:22 | | Հասարակութիւն
Յունիսի 29-ին Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը այցելել է Ստեփանակերտի յուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անյայտ կորած ազատամարտիկների յուշարձանին:
Ինչպէս յայտնում են Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, պաշտօնատար այլ անձինք: