Պլաստմասէ ջրագիծ` Շիրազի փողոցում


Պլաստմասէ ջրագիծ` Շիրազի փողոցում

  • 29-06-2012 12:38:59   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Մէկ ամիս առաջ Աջափնեակի 15-րդ թաղամասի Շիրազ-մազմանեան փողոցների խաչմէրուկում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ջրագծի վթարուած հատուածն էր փոխարինում: Տարուող աշխատանքներն առանձնանում էին ոչ թէ ծաւալով, այլ առանձնայատկութեամբ. ընկերութիւնը այստեղ նոր տեխնոլոգիայ էր կիրառում: Այդ խիստ բանուկ խաչմէրուկի ասֆալտը չքանդելու ու երթեւեկութեանը չխոչնդոտելու նպատակով տուեալ 45մ երկարութեամբ հատուածում 500մմ տրամագծով վթարուած պողպատէ խողովակի միջով անցկացւում էր նոր` ընդամէնը 100մմ տրամագծով պլաստմասէ խողովակ, քանի որ տարածքի բաշխիչ ցանցի վերակառուցման ու հոսակորուստների նուազեցման շնորհիւ այնտեղ զգալիօրէն նուազել է ջրի պահանջարկը: Ըստ «Արեւմուտք» շահագործման տնօրինութեան «Մաշտոց»տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Էդգար Հայրապետեանի` նշուած աշխատանքը հանդիսանում էր ծրագրի առաջին փուլը, որով նախատեսւում է առանց նոր շինարարութեան իրականացման, շահագործումից հանուող պողպատէ ջրատարի միջով պլաստմասէ խողովակը հասցնել մինչեւ Շիրազ-ջանիբեկեան փողոցների խաչմէրուկը: Եւ ահա յունիսի 28-ին աւարտուեց աշխատանքների երկրորդ փուլը` կառուցուեց եւս 150մ երկարութեամբ խողովակաշար, որով ջուր կը մատակարարուի վարչական շրջանի 15-րդ թաղամասի հանդիպակաց հատուածի հիմնարկ-ձեռնարկութիւններին: Առաջիկայում նախատեսւում է իրականացնել ծրագրի երրորդ եւ չորրորդ փուլերը: Մասնագիտական տեսակէտից, պլաստմասէ փողովակների մոնտաժումը տեխնիկական առումով իրենից մեծ դժուարութիւն չի ներկայացնում: Դրանից բացի, պլաստմասէ խողովակները կ'ոռոզիայի չեն ենթարկւում, երկարակեաց են եւ դիւրութեամբ են տեղադրւում: Նաեւ` գնային առումով են մատչելի: Այս ամէնի շնորհիւ համակարգում տարէցտարի աւելանում է նրանց կիրառումը թէ ջրագծերի եւ թէ կոյուղագծերի կառուցման նպատակով:
  -   Տնտեսութիւն