Սերժ Սարգսեանը Բրիւսէլում հանդիպում է ունեցել Եւրոպական Ժողովրդական կուսակցութեան նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ


Սերժ Սարգսեանը Բրիւսէլում հանդիպում է ունեցել Եւրոպական Ժողովրդական կուսակցութեան նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ

  • 29-06-2012 10:41:33   |   |  Քաղաքական

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը յունիսի 28-ին Բրիւսէլում հանդիպում է ունեցել Եւրոպական Ժողովրդական կուսակցութեան նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եւրոպական Ժողովրդական կուսակցութեան հետ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան համագործակցութեան ընդլայնմանը, Հայաստան-եւրոպական Միութիւն յարաբերութիւններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարութեան ամրապնդման ուղղութեամբ իրականացուող քայլերին, ինչպէս նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրաւէրներին վերաբերող հարցեր: Զրոյցի ընթացքում կարեւորուել է միջխորհրդարանական մարմիններում ՀՀԿ պատգամաւորների անդամակցութիւնը ԵԺԿ խմբակցութիւններին: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Քաղաքական