Համատեղ խորհրդակցութիւն` Աժ-ում


Համատեղ խորհրդակցութիւն` Աժ-ում

  • 29-06-2012 15:48:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Համատեղ խորհրդակցութիւն` ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում: Յունիսի 29-ին Արտակ Զաքարեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի եւ ԵԱՀԿ Խվ-ում ԱԺ պատուիրակութեան համատեղ աշխատանքային խորհրդակցութիւնը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Յովակիմեանը: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են որ, խորհրդակցութեան մասնակիցները քննարկեցին յուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամեայ նստաշրջանի օրակարգում ընդգրկուած մի շարք հարցեր: Ճշգրտուեցին ՀՀ խորհրդարանական պատուիրակութեան դիրքորոշումները օրակարգային հարցերի վերաբերեալ, քննարկուեցին վեհաժողովում ներկայացուած զեկոյցներին ու բանաձեւերի նախագծերին առնչուող մի շարք առաջարկներ:
  -   Մամլո հաղորդագրություն