Վահագն Չախալեան.«Պահանջում եմ դադարեցնել ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները»


Վահագն Չախալեան.«Պահանջում եմ դադարեցնել ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները»

  • 02-07-2012 12:04:24   |   |  Քաղաքական

«Երկիր»միութեանն է փոխանցուել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկեալ Վահագն Չախալեանի յայտարարութիւնը Ջավախքում վերջին դէպքերի կապակցութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք այն ամբողջութեամբ. «Խստիւ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանութիւնների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնաւորապէս, Մելիք Ռայիսեանը եւ Գէորգի Մխչեանը: Սա մի քայլ է, որն ուղղուած է ջավախահայութեան քաղաքական իրաւունքների յետագայ սահմանափակմանը, Ջավախքում լարուածութեան խորացմանը: Քաղաքական ընդդիմախօսներին լռեցնելու այս գործելաոճը յատուկ է միայն իշխանութիւնը ամէն գնով պահպանել ձգտող աւտորիտար եւ բռնապետական ռեժիմներին: Պահանջում եմ անյապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայեացքներ ունեցող ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպէս նաեւ պայմաններ ապահովել Ջավախքում եւ ողջ Վրաստանում ազատ եւ արդար ընտրութիւնների անցկացման համար»: Վահագն Չախալեան Քրէակատարողական հիմնարկ N1, Ռուսթաւի, Վրաստան 29.06.2012
  -   Քաղաքական