Թուրքիայի Հանրապետութեան կողմից<br /> Հայաստանի Հանրապետութեան շրջափակումը որպէս միջազգային իրաւունքի եւ ստանձնած պարտաւորութիւնների կոպիտ խախտում


Թուրքիայի Հանրապետութեան կողմից
Հայաստանի Հանրապետութեան շրջափակումը որպէս միջազգային իրաւունքի եւ ստանձնած պարտաւորութիւնների կոպիտ խախտում

  • 24-05-2010 15:20:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան շրջափակման վերացումը եղել եւ մնում է մեր արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն խնդիրներից մէկը: Սակայն տարօրինակ կերպով ոչ բոլոր հնարաւորութիւններն են օգտագործուել: Չօգտագործուած հնարաւորութիւնների թուին է պատկանում միջազգային իրաւունքը: Հաշուի առնելով, որ միջպետական բանակցութիւնները ներազդման լծակների փոխադարձ կիրառման գործընթաց է, ես դեռեւս երեք առաջ առաջարկել էի որոշակի մօտեցում, որի գործադրմամբ Հայաստանի Հանրապետութիւնը ազդեցիկ լծակ կարող էր ձեռք բերել Թուրքիայի նկատմամբ: Իմ առաջարկն այն ժամանակ պարզապէս անտեսուեց: Հաշուի առնելով, որ հայ-թուրքական գործընթացն այսօր յայտնուել է փակուղու մէջ, ինչպէս նաեւ յոյս ունենալով, որ Հայաստանի իշխանութիւններն այս անգամ աւելի շրջահայեաց կը գտնուեն բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու խնդրում, որոշեցի կրկին անգամ հանրութեան ու իշխանութեան դատին ներկայացնել իմ մօտեցումը Հայաստանն ապաշրջափակելու հարցում: Ա.Պ. Թուրքիայի Հանրապետութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան շրջափակումը որպէս միջազգային իրաւունքի եւ ստանձնած պարտաւորութիւնների կոպիտ խախտում Թուրքիայի Հանրապետութիւնը 1993թ.-ի յուլիսից Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ իրականացնում է պատերազ-մա-կան գործողութիւն (War Measure) , քանի որ միջազգային իրա-վունքը շրջափակումը դիտարկում է որպէս այդպիսին։ Առ այս-օր Հայաստանի ձգտումը՝ ապաշրջափակել իր արեւմտեան եւ յարա-վային սահմանը, ոչ մի արդիւնք չի տուել։ Քանի դեռ մեր արդարա-ցի պահանջը չի խարսխուել միջազգային իրաւունքի վրայ, այ-սինքն՝ չեն գործադրուել որոշակի լծակներ, մեր լալահառաչ կոչերը Թուր-քիային՝ բացելու, այսպէս կոչուած, «հայ-թուրքական սահմանը», շա-րունակուելու են արհամարհուել կամ պայմանագրուելու են բա-ցար-ձակապես անընդունելի նախապայմաններով։ Իսկ միջազգա-յին իրաւունքի ընձեռած լծակներն առկայ են: Այսպէս. 1. Թուրքիայի Հանրապետութիւնն իր կնքած առաջին իսկ միջ-պետական փաստաթղթով՝ Լոզանի պայմանագրով (24 յուլիսի, 1923թ.), իր հաւատարմութիւնն է յայտնել ազատ եւ ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնուենցիա-յին (միջազգայնագրին), կանոնակարգին եւ առդիր արձանագրու-թեանը (Բարսելոնի կոնֆերանս, ապրիլ, 1921թ.) (Convention, Statu-te and supplementary Protocol, Conference of Barcelona, April 1921): Լոզանի պայմանագրի 101-րդ յօդուածն արձանագրում է. «Թուրքիան պարտաւորւում է հաւատարիմ մնալ Տարանցիկ փոխադրումների ազատութեան վերաբերեալ կ'ոնուենցիային եւ կա-նոնակարգին, որոնք ընդունուել են Բարսելոնում կայացած կ'ոնֆե-րանսի կողմից 1921թ.-ի ապրիլի 14-ին, ինչպէս նաեւ միջազգային հետաքրքրութիւն ներկայացնող ջրուղիների աշխատակարգի վե-րաբերեալ նոյն կոնֆերանսում 1921թ.-ի ապրիլի 19-ին ընդունուած կ'ոնուենցիային, կանոնակարգին եւ առդիր արձանագրութեանը։» Լոզանի պայմանագրի 101-րդ յօդուածում յիշատակուող Տա-րան-ցիկ փոխադրումնրի ազատութեան վերաբերեալ Բարսելոնի կ'անո-նակարգի (Statute on Freedom of Transit, Barcelona) 2-րդ յօդուածը միանշանակօրէն յայտարարում է, որ յանձնառու կողմը պէտք է «նպաստի իր ինքնիշխանութեան (sovereignty) կամ իշխա-նութեան (authority) տակ գտնուող տարածքով՝ երկաթուղով, ջրային ճա-նապարհով կամ ցամաքային ուղիով, միջազգային փոխադրում-ների իրականացմանը։ Ոչ մի խտրականութիւն չպիտի դրուի ան-ձանց քաղաքացիութեան, նաւերի պատկանելութեան (flag), ապ-րանքի ծագման, մեկնակէտի, մուտքի, ելքի կամ վերջնահասցէի, կամ որեւէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապ-րանքների կամ նաւերի սեփականութեանը, բեռների պահեստա-վորմանը կամ բեռնափոխադրման եղանակին»։ Լոզանի պայմանագրի մէկ այլ յօդուածով՝ 104-րդ, Թուրքիան պարտաւորւում է «հաւատարիմ մնալ Բարսելոնի կոնֆերանսի կողմից միջազգային երկաթուղիների վերաբերեալ արուած (20-ը ապրիլի, 1921թ.) յանձնարարականներին (recommendations): Թուրքիան վերահաստատել է Բարսելոնի Տարանցիկ փոխա-դրումների ազատութեան կ'ոնուենցիային եւ կանոնակարգին հաւա-տարիմ մնալու իր պարտաւորութիւնը 1933թ.-ի յուլիսի 27-ին՝ ուղղակիօրէն միանալով վերոյիշեալ փաստաթղթերին։ 2. Մակ-ի Գլխաւոր համաժո-ղովի 656 լիագումար նիստն (20 փետրուարի, 1957թ.) իր 1028(XI) բանաձեւով առաջին անգամ անդ-րադարձել է Ծով ելք չու-նեցող երկրների խնդրին եւ միջազգային առեւտրի ընդլայնմանը (Land-locked countries and the expansion of international trade): Բանաձեւը ճանա-չելով միջազգային առեւտրի զարգացման համար անծով երկրնե-րին համապատասխան տա-րանցիկ հնարա-վորութիւնների տրա-մադրման անհրաժեշտու-թիւնը «կոչ է անում [Մակ-ի] անդամ երկրների կառավարութիւն-ներին տարանցիկ առեւտրի առումով լիակատար ընբռնում դրսեւո-րել ծով ելք չունեցող անդամ երկրների կարիքներին, ուստի եւ տրա-մադ-րել համապա-տասխան տարան-ցիկ հնարաւորութիւններ միջ-ազգա-յին իրա-վունքի եւ պրակտիկա-յի հիման վրայ» (Invites the Go-vernments of Member States to give full recognition to the land-locked Member states in the matter of transit trade and, therefore, to accord them adequate faci-lities in terms of international law and practice in this regard): 3. Թուրքիայի Հանրապետութիւնը 1969թ. մայիսի 25-ին միա-ցել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի կ'ոնուեն-ցիային (Նիւ Եորք, 8 յուլիսի, 1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States): Սոյն կոնուենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «ծով ելք չունեցող երկրներից իւրաքանչիւրի համար դէպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առեւտրի ընդլայնման եւ տնտեսական զարգացման համար» (Principle I. The recognition of the right of each land-locked State of free access to the sea is an essential principle for the expansion of international trade and economic development): Նոյն կոնուենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակօրէն ճանա-չում է անծով երկրների դէպի ծով ազատ ելքի իրաւունքը. «Որպէսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հաւասարապէս օգտուեն ծովերի ազատութիւնից, նրանք պէտք է ունենան ազատ ելք դէպի ծով» (Principle III. In order to enjoy the freedom of the seas on equal terms with coastal States, States having no sea coast should have free access to the sea): Աւելին, նշեալ կոնուենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամո-րեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձ-վի որեւէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներն իրականացնող տրանսպորտային միջոցները չպիտի վճարեն յատուկ տուրքեր կամ ենթարկուեն գանձումների, որոնք աւելի բարձր են, քան վճա-րում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցները» (Goods in transit should not be subject to any customs duty. Means of transport in transit should not be subject to special taxes or charges higher than those levied for the use of means of transport of the transit country): Ի դէպ, Վրաստանը եւս միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի կ'ոնուենցիային (1999թ.-ի յունիսի 2-ից): Հե-տեւաբար վրացական իշխանութիւնները վրացականի համեմատ հայկական բեռնափոխադրողներից կատարելով աւելի մեծ գան-ձումներ, աներկբայօրէն ոտնահարում են իրենց իսկ միջազգայ-նօրէն ստանձնած պարտաւորութիւնները: Վերոյիշեալ սկզբունքներն ամրագրուած են նշեալ կոնուենցիայի 2-րդ եւ 3-րդ յօդուածներում: Յօդուած 2-րդի 1-ին կէտը նշում է. «Համաձայն սոյն կոնուենցիայի պայմանների, ազատ տարանց-ման իրաւունք պէտք է տրուի փոխադրումներին եւ տրանսպորտի միջոցներին: (Համաձայն սոյն կոնուենցիայի պայմանների, ոչ մի խտրականութիւն չպիտի դրուի ապրանքների ծագման, մեկնա-կետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցէի, կամ որեւէ այլ յանգա-մանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նաւերի սեփականութեանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ տրանսպորտի այլ օգտագործուող միջոցներին» (Article 2, Freedom of transit, 1. Freedom of transit shall be granted under the terms of this Con-vention for traffic in transit and means of transport. Consistent with the terms of this Convention, no discrimination shall be exercised which is ba-sed on the place of origin, departure, entry, exit or destination or on any cir-cumstances relating to the ownership of the goods or the ownership, place of registration or flag of vessels, land vehicles or other means of transport used): 3-րդ յօդուածը վերաբերում է մաքսատուրքերին եւ տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանութիւնների կողմից չպիտի ենթարկուեն մաքսա-տուրքերի, որեւէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճար-ման, կամ տարանցմանն առնչուող որեւէ այլ յատուկ գանձման» (Article 3: Cus-toms duties & special transit dues, Traffic in transit shall not be subjected by any authority within the transit State to cus-toms duties or taxes chargeable by reason of importation or exportation nor to any special dues in respect of transit): Հայաստանի Հանրապետութիւնը առայժմ չի միացել Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի կ'ոնուենցիային (Con-vention on Transit Trade of Land-locked States): Որպէսզի Հայաս-տանի Հանրապետութիւնը լիարժէքօրէն ի վիճակի լինի իր շահե-րը պաշտպանել ազատ տարանցման հարցում, առաջին հերթին պէտք է միանալ նշեալ եւ առդիր փաստաթղթերին: Այսուհանդեձ, հաշուի առնելով այն, որ Թուրքիայի Հանրապե-տութ-յունը, շրջափակելով Հայաստանի Հանրապետութեանը, կոպ-տօրէն ոտնահարում է. գ Լոզանի պայմանագրի (Treaty of Lausanne) (24 յուլիսի, 1923թ.) 101-րդ եւ 104-րդ յօդուածները; գ Բարսելոնի Տարանցման ազատութեան կանոնակարգի (Statu-te on Freedom of Transit) (20 ապրիլի, 1921թ.) 2-րդ յօդուածը; գ Մակ-ի Գլխաւոր համաժողովի (Resolution of General Assemb-ly of the UN) (20 փետրուարի, 1957թ.) №1028(XI) բանաձեւը; գ Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի կոնուեն-ցիայի (Convention on Transit Trade of Land-locked States) (8 յուլիսի, 1965թ.) 1-ին, 3-րդ եւ 4-րդ սկզբունքները, ինչպէս նաեւ 2-րդ եւ 3-րդ յօդուածները; եւ նկատի ունենալով, գ որ Մակ-ի կանոնակարգը (յօդուած 55, կէտ <բ>) Մակ-ից պահանջում է խրախուսել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կը նպաստեն «միջազգային տնտեսական, ինչպէս նաեւ սոցիալական, առողջապահական եւ յարակից խնդիրների լուծմանը եւ միջազգային մշակութային ու կրթական համա-գործակցութեանը» (The United Nations shall promote solutions of international economic, social, health, and related problems; and international cultural and educational co-operation); գ որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթուղթը (մաս 10-րդ, պար-բերութիւն 1-ին) յանձնառու երկրներից պահանջում է միջազ-գայնօրէն ստանձնած պարտաւորութիւնների «բարեխիղճ կատարումը, լինեն դրանք ածանցուած միջազգային իրաւուն-քի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից եւ կանոն-ներից, թէ լինեն ածանցուած պայմանագրերից կամ այլ հա-մաձայնագրերից, որոնց այդ երկրները մաս են կազմում հա-մաձայն միջազգային օրէնքի» (X. The participating States will fulfill in good fait their obligations under international law, both those obligations arising from the generally recognized principles & rules of international law & those obligations arising from treaties or other agree-ments, in conformity with international law, to which they are parties), ուստի, Հայաստանի Հանրապետութիւնը կարող է եւ պարտա-վոր է միջազգային իրաւունքի հիման վրայ պաշտպանել իր շահե-րը. նպատակամղուած ու հետեւողական քայլեր իրականացնել Հայաստանն ապաշրջափակելու ուղղութեամբ: Հայաստանի Հանրապետութիւնը որպէս Մակ-ի անդամ երկիր, Մակ-ի կանոնակարգի 35-րդ յօդուածի 1-ին կէտի հիման վրայ, լիովին իրաւասու է «Անվտանգութեան խոհրդի կամ Գլխա-վոր համաժողովի ուշադրութեանը բերել ցանկացած վէճ կամ իրավիճակ, որն իր բնոյթով համապատասխանում է [սոյն կ'անո-նակարգի] 34-րդ յօդուածում վկայակոչուածին (Article 35. 1. Any Member of the United Nations may bring any dispute, or any situation of the nature referred to in Article 34, to the attention of the Security Council or of the General Assembly): Մակ-ի կանոնակարգի 34-րդ յօդուածն արձանագրում է. «Անվտանգութեան խորհուրդը կարող է քննութեան առնել ցանկա-ցած վէճ կամ իրավիճակ, որը կարող է յանգեցնել միջազգային դիմակայութեան կամ առաջ բերել վէճ՝ որոշելու համար, թէ արդեօ՞ք տուեալ վէճի կամ իրավիճակի շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումը» (Article 34. The Security Council may investigate any dispute, or any situation which might lead to international friction or give rise to a dispute, in order to determine whether the continuance of the dispute or situation is likely to endanger the maintenance of international peace and security): Հայաստանի Հանրապետութեան նախաձեռնութեամբ Մակ-ի Անվտանգութեան խորհրդի ուշադրութեան հրաւիրումը Թուրքիա-յի կողմից միջազգային պարտաւորութիւնների հետեւողական չկա-տարման, հետեւաբար միջազգային իրաւունքի ակնյայտ, կոպիտ, բազմակի ու չարամիտ խախտումների վրայ, լուրջ կռուան է Հայաս-տանի Հանրապետութիւնն ապաշրջափակելու քաղաքական գործընթացում: Արա Պապեան Մոդուս վիւենդի կենտրոնի ղեկավար (Սոյն յօդուածն առաջին անգամ տպագրուել է 2007թ. ապրիլի 3-ին, ԱԶԳ օրաթերթում:)
  -   Յօդուածներ