Էռնեստ Դուլգարեանը` Իւրի Ֆալիկի անուան կոմպոզիտորների միջազգային մրցութի յաղթող
02-07-2012 11:55:52 | Ռուսաստան | Մշակոյթ
«Համայնքային համախմբման եւ աջակցութեան կ'ենտրոն» ՀԿ-ից յայտնում են, որ 2012 թուականի յունիս ամսին Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացաց Իւրի Ֆալիկի անուան կոմպոզիտորների միջազգային մրցութի արդիւնքները հրապարակուեցին 01 .07. 2012-ին ժամը 01-00-ին: Ըստ արդիւնքների` մրցոյթում յաղթել է Հայաստանի ներկայացուցիչ, 24-ամեայ կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարեանը իր «Չակոնա» դասական ստեղծագործութեամբ: Մրցոյթին մասնակցել է 73 կոմպոզիտոր աշխարհի 16 երկրներից:
Էռնեստ Դուլգարեանը Երեւանի Պետական կ'ոնսերվատորիայի կարմիր դիպլոմակիր է /աւարտել է 2012-ին/ մագիստրատուրայի ուսանող:
2011 թուականին յաղթել է «Սարաջեւի անուան» հանրապետական երիտասարդ կոմպոզիտորների մրցոյթում: