Յուլիսի 1-ին Լեհաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչը հանդիսաւոր կերպով նուիրաբերեց Լեհական Աջակցութիւն ծրագրի շրջանակներում գնուած տրակտորը Տաւուշի մարզի Պառաւաքար գիւղի համայնքի բնակիչներին:
2012թ. – ին Դեսպանութիւնն իրականացնում է ընդհանուր հաշուով 6 այսպէս կոչուած փոքրիկ դրամաշնորհային ծրագրեր` Լեհական Աջակցութեան շրջանակներում: Ծրագրերն իրականացւում են Տաւուշի, Լոռու, Արագածոտնի եւ Սիւնիքի մարզերում: Ծաւալում են` դպրոցների վերանորոգումներ, ջրագծերի կառուցում, Ստեփանաւանի մօտակայքում գտնուող Գիւլագարակ գիւղի դենդրոպարկին աջակցութիւն, ինչպէս նաեւ Տաթեւի վանքից մինչեւ Հարջիս զբօսաշրջային երթուղու ցուցանակների տեղադրում: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 60 000 ԵՒՐՈՅ: