Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Դիեգոյ Էրնեստոյ Ալվարես Ռիւերային
02-07-2012 18:08:09 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Դիեգոյ Էրնեստոյ Ալվարես Ռիւերային
Յուլիսի 2-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Դիեգոյ Էրնեստոյ Ալվարես Ռիւերային:
Նախարար Հ.Յակոբեանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերը` մասնաւորապէս կարեւորելով արգենտինահայ համայնքի մասնակցութիւնը «Իմ Հայաստան» համահայկական փառատօնին եւ «Արի տուն» ծրագրին:
Դեսպանը նշեց, որ արգենտինահայ համայնքը լիովին ինտէգրուած է Արգենտինայի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կեանքին:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին համատեղ մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու եւ Հայ առեւտրաարդիւնաբերական պալատների ցանցի եւ արգենտինայի առեւտրաարդիւնաբերական պալատի միջեւ համագործակցութեան հեռանկարները: Մասնաւորապէս քննարկուեց «Հայի հետքը Արգենտինայում» ծրագրի իրականացման, արգենտինահայ համայնքի մասին ֆիլմի նկարահանման եւ Արգենտինայում Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան հաղորդումների արբանեակային հեռարձակման հնարաւորութեան հետ կապուած հարցեր:
Նախարար Հ.Յակոբեանը Հայաստանում Արգենտինայի դեսպանութեանը նուիրեց «Հայկական Սփիւռք 2010»տարեգիրքը: