Յուլիսի 3 -ին ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը ստորագրեցին փոխըմբռնման յուշագիր, որով պատրաստակամութիւն յայտնեցին աջակցել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին, քիմիական պարարտանիւթերի արտադրութիւնը տուեալ ընկերութիւնում վերսկսելու հարցերում: նշուեց, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը պատրաստակամութիւն է յայտնել
կազմակերպել հետեւեալ պարարտանիւթերի արտադրութիւնը`
1. «Կարբամիդ» 46 % ազոտի պարունակութեամբ,
2. «Ամոնիումի սուլֆատ» 20-20.5 % ազոտի պարունակութեամբ,
3. Կալիում պարունակող պարարտանիւթ:
Փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: Այնուհետեւ սկսուեց ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի մամուլի ասուլիսը ընթացիկ տարուայ գործունէութեան վերաբերեալ: Նշուեց, որ ըստ օպերատիւ տուեալների հանրապետութիւնում գրանցուել է ցանքատարածութիւնների աւելացում, այն կազմել է շուրջ 312 հազ. հա, նախորդ տարուայ 286.7 հազ. հա-ի դիմաց, արդիւնքում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. կազմել է 69.5 %, նախորդ տարուայ 63.8 %-ի
դիմաց: Օպերատիւ տուեալներով ընթացիկ տարում նախորդ տարուանից աւել է ցանուել 21.5 հազ. հա հացահատիկ եւ 2.8 հազ. հայ կարտոֆիլ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով ընթացիկ տարուայ յունուար-մայիս ամիսներին արտադրուած գիւղատնտեսական արտադրանքի արժէքը կազմել է 150.1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը 3.2 %-ով: Ընդ որում բուսաբուծութիւնում աճը կազմել է 7.8 %, իսկ անասնապահութիւնում` 0.9 %: 2012թ. մայիս ամսուայ գիւղատնտեսական արտադրանքի ծաւալները գերազանցում է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածը` 4.4 %-ով: Դրական տեղաշարժէր են գրանցուել գիւղատնտեսական մթերքների իրացման բնագաւառում:
Սկսուել է ընթացիկ տարուա պտուղբանջարեղէնի եւ խաղողի բերքի գնման նպատակով գիւղացիական
տնտեսութիւնների եւ վերամշակող ընկերութիւնների միջեւ պայմանագրերի կնքման գործընթացը:
Սոյն թուականի յունիսի 29-ի դրութեամբ կնքուել է 4328 պայմանգիր, որից 3344-ը` խաղողի եւ 984-ը` պտուղբանջարեղէնի գնման: Պայմանագրերի շրջանակներում գիւղացիական տնտեսութիւններին տրամադրուել է 122.8 մլն. դրամ կանխավճար եւ 191.1 մլն. դրամի բուժանիւթեր եւ այլ օժանդակութիւն: Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակւում է: Սոյն թուականի յուլիսի 3-ի դրութեամբ հանրապետութիւնից արտահանուել է 8302.58 տոննայ պտուղբանջարեղէն, որից` 6170.05 տոննա ծիրան, 391.06 տոննա կեռաս, 2.15 տոննա սալոր եւ 847.9 տոննա խաղող: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում արտահանուել էր 4360.87 տոննա պտուղբանջարեղէն, որից 2800.15 տոննա ծիրան, 344.5 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր եւ 326.16 տոննա խաղող: Սոյն թուականի յուլիսի 3-ի դրութեամբ հանրապետութեան պտուղբանջարեղէն վերամշակող ընկերութիւնների կողմից մթերուել է 3858.6 տոննա պտուղբանջարեղէն, որից 3407.7 պտուղ, այդ թւում` 2411.1 տոննա ծիրան եւ 450.9 տոննա բանջարեղէն: Նախարարը անդրադարձաւ նաեւ պետական աջակցութեան րագրերին,առանձնացնելով յատկապէս`
• «Հայաստանի Հանրապետութեան հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանիւթի ձեռքբերման նպատակով պետական աջակցութեանէ,
• «Հայաստանի Հանրապետութեան հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանիւթի ձեռքբերման
նպատակով պետական աջակցութեան»,
• «Պետական աջակցութիւն գիւղատնտեսական հողօգտագործողներին»,
• «Գիւղատնտեսական կենդանիների պատուաստում»,
• «Բոյսերի պաշտպանութեան միջոցառումների»
• «Գիւղատնտեսական կենդանիների արհեստական սերմնաւորման»
• «Տոհմային կենդանիների ներմուծման միջոցառումներ»,
• «Գիւղատնտեսութեան ոլորտին տրամադրուող վարկերի տոկոսադրոյքների սուբսիդաւորման»,
• «Գիւղական խորհրդատուական ծառայութիւններ»,
• «Համայնքների գիւղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակութեան» ծրագրերը:
Նշուած ծրագրերը իրենց անմիջական դրական ազդեցութիւնը կ'ունենան գիւղատնտեսութեան ռեսուրսային ներուժի օգտագագործման մակարդակի բարձրացման, գիւղատնտեսական մթերքների արտադրութեան ծաւալների աւելացման եւ մրցունակութեան բարձրացման վրայ: