ՄԻԵԴ-ում շուտով կը սկսուի Ադրբեջան գերեվարուած ու սպանուած Մանուէլ Սարիբէկեանի ծնողների անունից ներկայացուած գանգատի քննութիւնը


ՄԻԵԴ-ում շուտով կը սկսուի Ադրբեջան գերեվարուած ու սպանուած Մանուէլ Սարիբէկեանի ծնողների անունից ներկայացուած գանգատի քննութիւնը

  • 03-07-2012 14:09:02   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 Շուտով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում կը սկսուի Ադրբեջանի կողմից գերեվարուած ու սպանուած ՀՀ քաղաքացի Մանուէլ Սարիբէկեանի ծնողների` Մամիկոն Սարիբէկեանի եւ Սիրանոյշ Բալեանի անունից ներկայացուած գանգատի քննութիւնը: Ինչպէս «Փաստինֆո»գործակալութեան թղթակցին յայտնեց գանգատը նախապատրաստած եւ ԵԴ ներկայացրած «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենեակի ղեկավար Արա Ղազարեանը, գանգատը եւրոդատարանում է գտնւում արդէն մէկ տարի: Եւրոպական դատարան ներկայացուած գանգատը ներկայացուել է մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի 2-րդ` Կեանքի իրաւունք եւ 3-րդ` Խոշտանգում, յօդուածների հիմքով: կոնուենցիայի 2-րդ յօդուածի համաձայն, Ադրբեջանի Հանրապետութիւնը որպէս պատասխանող պետութիւն պատասխանատուութիւն է կրում յօդուածի նիւթական իրաւունքի եւ դատավարական իրաւունքի բաղադրիչների ներքոյ: անկախ այն հանգամանքից, թէ որն է եղել Մանուէլի մահուան պատճառը, պետութիւնը պատասխանատու է իր բացառիկ իրաւազօրութեան ներքոյ` կալանավայրում գտնուող անձի կեանքի համար, քանի որ կրում է պոզիտիւ պարտականութիւն կալանաւորների կեանքի ու առողջութեան պահպանման համար: Ինչ վերաբերւում է մարմնական վնասուածքներին, ապա Կոնուենցիայի 3-րդ յօդուածի ներքոյ վիճարկւում է, որ մահուանից առաջ Մանուէլը ենթարկուել է խոշտանգումների, որից յետոյ կատարուել է ինքնասպանութեան իմիտացիայ` յանցագործութեան հետքերը թաքցնելու նպատակով: Կոնուենցիայի 3-րդ յօդուածի ներքոյ խախտուել են նաեւ Մանուէլ Սարիբէկեանի ծնողների իրաւունքները, քանի որ որդու հետ տեղի ունեցած դէպքերը նրանց պատճառել են անասելի հոգեկան տառապանքներ: Գանգատում նշւում է, որ խախտուել է նաեւ նշուած երկու յօդուածների դատավարական բաղադրիչը` Ադրբեջանի Հանրապետութիւնը չի ապահովել պաշտօնական անկախ հետաքննութեան անցկացում` մահուան եւ խոշտանգումների փաստերի հիմքով: Աւելին, Ադրբեջանի իշխանութիւնները հրաժարւում են համագործակցել Հայաստանի Հանրապետութեան հետ իրաւական պաշտպանութեան միջազգային կ'առուցակարգի` 1993թ. յունուարի 22-ին Մինսկում կնքուած «քաղաքացիական, ընտանեկան եւ քրէական գործերով իրաւական օգնութեան մասինէ Մինսկի կոնուենցիայի շրջանակներում, որի կողմ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Գանգատի շրջանակներում վիճարկւում են նաեւ Կոնուենցիայի 13-րդ եւ 14-րդ յօդուածները` արդիւնաւէտ իրաւական պաշտպանութեան միջոցների բացակայութեան եւ ազգային ծագումից դրդուած խտրականութեան դրսեւորման հիմքերով: Մանուէլ Սարիբէկեանը հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարեւանութեամբ գտնուող ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գիւղի բնակիչ էր: 2010թ. սեպտեմբերի 11-ի երեկոյեան ժամը 17-ի սահմաններում Մանուէլ Սարիբէկեանն ընկերների հետ գնացել է գիւղի Քեղուտ կոչուող հանդամասի ուղղութեամբ` մօտակայ անտառից փայտ հաւաքելու եւ իր ու գիւղի միւս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանուէլն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հաւաքել, մինչեւ ինքը կ'որոնի անասուններին: Հանդամասում գտնուող ֆերմայի պահակից ձի վերցնելով, Մանուէլը շարժուել է ֆերմայից քիչ հեռու գտնուող անտառապատ ձորակի ուղղութեամբ, որտեղից այլեւս չի վերադարձել: 2010թ. սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի Զլմ-ները տեղեկութիւն էին տարածել, որ Ադրբեջանի զինուած ուժերի կողմից ձերբակալուել է հայ հետախոյզ, ով ահաբեկչական գործողութիւններ կատարելու նպատակով դիւերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալուել է, իսկ խմբի միւս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերութիւնը պատրաստել էր յատուկ թողարկում, որում ցուցադրուել է Մանուէլ Սարիբէկեանի հարցազրոյցը հեռուստաընկերութեան աշխատակցի հետ: Սոյն հարցազրոյցն այնուհետեւ տեղադրուել է www.youtube.com կայքում, որտեղից էլ լայն հանրութիւնը Հհ-ում, այդ թւում նաեւ` մանուելի ծնողները, տեղեկացել էին, որ Մանուէլը գտնւում է Ադրբեջանում, ձերբակալուել է յատուկ մարմինների կողմից եւ որ մեղադրւում է ահաբեկչութեան փորձի մէջ: Կարմիր խաչի միջազգային կոմիտէի երեւանեան գրասենեակը փորձել էր Ադրբեջանի իր գործընկերներից թոյլտւություն ստանալ Մանուէլ Սարիբէկեանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր: 2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը եւ զինուորական դատախազութիւնը համատեղ յայտարարութիւն էին տարածել այն մասին, որ Մանուէլ Սարիբէկեանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնուելիս: Ըստ պաշտօնական հաղորդագրութեան` նա ինքնասպան էր եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում կախուելու` կալանքի տակ գտնուելիս պարանոցին վերնաշապիկից եւ սաւանից պատրաստուած օղակ հագցնելու միջոցով: Մօտ մէկ ամիս անց, 2010թ. նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանութիւնները Հայաստանին յանձնել են Մանուէլ Սարիբէկեանի դին քայքայուած վիճակում: Դիակի զննութեամբ պարզուել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանուել Ադրբեջանում: 2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանութեան Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում յարուցուել է քրէական գործ` առանձին դաժանութեամբ եւ ազգային ատելութեան շարժառիթներով սպանութեան դէպքի առթիւ` ՀՀ քրէական օրէնսգրքի 104-րդ յօդուածի 2-րդ մասի 5-րդ եւ 13-րդ կէտերի յատկանիշներով: ՀՀ գլխաւոր դատախազի ցուցումով նախաքննութեան կատարումը յանձնարարուել է ՀՀ ԿԱՅ ԱԱԾ քննչական վարչութեանը: 2010թ. նոյեմբերի 5-ին նշանակուած դատաբժշկական փորձաքննութեամբ մանուելի մարմնի վրայ յայտնաբերուել են բազմաթիւ մարմնական վնասուածքներ, որոնք ունէին խոշտանգման յատկանիշներ, չէին կարող առաջանալ կախուելու հետեւանքով եւ որոնք առաջացել էին մահուանից մէկ եւ երկու օր առաջ: Գիւղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել էին Մ. Սարիբէկեանի յուղարկաւորութեանը, նոյնպէս նկատել էին նրա մարմնի վրայ բռնութեան տեսանելի հետքեր: Արա Ղազարեանը յայտնեց, որ ինքը պատրաստւում է Եւրոդատարանին տեղեակ պահել, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչութիւնում քննուող գործը կասեցուել է, քանի որ Հայաստանի գլխաւոր դատախազի` ադրբեջանի իր պաշտօնակցին ուղղուած ուղղակի եւ միջնորդաւորուած երկու հարցումները մնացել են անպատասխան: առաջնորդուելով 22.01.1993թ. կնքուած «քաղաքացիական, ընտանեկան եւ քրէական գործերով իրաւական օգնութեան մասինէ Մինսկի կոնուենցիայով` հհ գլխաւոր դատախազը քննութեան օբյեկտիւութիւնը, բազմակողմանիութիւնը եւ լրիւութիւնն ապահովելու համար խնդրել էր աջակցել քրէական գործի քննութեանը եւ, մասնաւորապէս, յայտնել, թէ արդեօք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարւու՞մ է քննութիւն Սարիբէկեան Մ. Մ.-ի բռնի մահուան դէպքի առթիւ, եթէ` այո, ապա ուղարկել քրէական գործը կամ քրէական գործի նիւթերը: ՀՀ գլխաւոր դատախազութիւնը երաշխաւորել էր նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետութեան կողմից ստացուած նիւթերը կամ փաստաթղթերը օգտագործուելու են միայն քննութեան նպատակներով: Ա. Ղազարեանը յայտնեց նաեւ, որ Հայաստանում կան փաստաբաններ ու իրաւապաշտպաններ, ովքեր նպատակ ունեն դիմել Եւրոդատարան սահմանի վրայ հակառակորդի գնդակից սպանութիւնների դէպքերի առնչութեամբ, ինչը փաստաբանի գնահատմամբ, «Շատ լաւ ու ճիշտ նախաձեռնութիւն է»: «Փաստինֆո»
  -   Մարդու իրաւունքներ