Եւս մէկ պատմութիւն` Գիւմրիի անօթեւան ընտանիքի մասին (Տեսանիւթ)


Եւս մէկ պատմութիւն` Գիւմրիի անօթեւան ընտանիքի մասին (Տեսանիւթ)

  • 03-07-2012 14:28:41   |   |  Բարեգործութիւն



Գիւմրիում տնակներում ապրող, սակայն պետութեան կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակայ աւելի քան 4000 անօթեւան ընտանիքներից իւրաքանչիւրը կարծես այդ կարգավիճակում յայտնուելու իր ուրոյն պատմութիւնն ունի: «Շիրակ կ'ենտրոնի» աշխատակիցները գրեթէ իւրաքանչիւր օր առաւել սոցիալապէս խոցելի խմբերին յայտնաբերելու, նրանց բնակարանային խնդիրներին ծանօթանալու եւ օգնութիւն ցուցաբերելու նպատակով այցելում է տնակային աւաններ եւ ամէն անգամ յայտնաբերում մի նոր պատմութիւն եւ անօթեւանութեան մի նոր դրդապատճառ` երբեմն անսպասելի անգամ մեզ համար: Եւ որքան շատ ենք ուսումնասիրում այդ կարգավիճակի անօթեւան ընտանիքների խնդիրները, այնքան համոզւում ենք, որ տնակային աւանները Գիւմրիում դեռեւս շատ երկար են մնալու: Աւելացնենք, որ վերը նշուած աւելի քան 4000 անօթեւան ընտանիքների բնակարանային պայմանների բարելաւման որեւէ ծրագիր ներկայումս, լինի ՀՀ կառավարութեան, մարզային եւ տեղական իշխանութիւնների կողմից, չի իրականացւում: Յատկապէս Գիւմրից որոշ ժամանակ բացակայելուց յետոյ այցելողների համար հէնց առաջին հայեացքից պարզ երեւում է, որ քաղաքը տարի առ տարի դատարկւում է. յատկապէս մթնելուն պէս պարզորոշ երեւում է, որ հարիւրաւոր բնակարաններում լոյսեր չի վառւում եւ դրանք վաղուց դատարկ են: Գիւմրու հին թաղամասերում կարող ես հանդիպել նոյնիսկ ամբողջական փողոցների, որոնք պարզապէս կիսալքուած են եւ դրանցում ընդամէնը յատուկենտ վարձով բնակուող ընտանիքներ են ապրում: Կարծես թէ նման իրավիճակում Գիւմրիում վարձով բնակուող ընտանիքների քանակը շատ չպէտք է լինէր, սակայն, արի ու տես, որ հարիւրաւոր ընտանիքներ կան, որոնց համար անգամ սեփական տնակ ունենալը դարձել է երազանք: Աւելի քան տասը տարի վարձով բնակուելուց յետոյ վերջապէս քաղաքապետարանի կողմից ժամանակաւոր կացարան ստացած եւ իրենց 3 դպրոցահասակ աղջիկների հետ այնտեղ բնակուելու տեղափոխուած Յովհաննէս եւ Ալլա Բաղդասարեանների անօթեւան ընտանիքի մասին է պատմում «Շիրակ կ'ենտրոնի» պատրաստած տեսանիւթը:
  -   Բարեգործութիւն