Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիան առաջարկում է Ռուբեն Հայրապետեանին հրաժարուել պատգամաւորական լիազօրութիւններից


Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիան առաջարկում է Ռուբեն Հայրապետեանին հրաժարուել պատգամաւորական լիազօրութիւններից

  • 03-07-2012 13:50:44   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիայի Նախագահի յայտարարութիւնը. «Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիան դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Ռուբեն Հայրապետեանի թիկնազօրի եւ նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողների կողմից ՀՀ Զինուած ուժերի սպաների նկատմամբ գործադրուած դաժան բռնութիւնը եւ ցաւակցում է այդ բռնութեանը զոհ դարձած բուժծառայութեան մայոր Վահէ Աւետեանի հարազատներին ու մերձաւորներին: Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիան արմատաւորուող բռնութեան մշակոյթը գնահատում է ոչ միայն որպէս մարդկային ողբերգութիւն ծնող երեւոյթ, այլեւ ազգային անվտանգութեան համար ռէալ սպառնալիք, ինչը Հայաստանի առջեւ կանգնած անվտանգային մարտահրաւէրների պայմաններում կարող է վտանգել անգամ հայոց պետականութիւնը: Նման իրավիճակում առողջ հասարակական յարաբերութիւնների եւ արդիական քաղաքական մշակոյթի ձեւաւորմամբ պետականութեան շահի գերակայութեան ընկալման արմատաւորումը դառնում է կենսական անհրաժեշտութիւն: Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիան` որպէս մասնագիտական ընկերակցութիւն, պարոն Ռուբեն Հայրապետեանին առաջարկում է առաջնորդուել այս գերակայ շահի գիտակցմամբ եւ ՀՀ Սահմանադրութեան 67-րդ յօդուածով ու «ազգային ժողովի կ'անոնակարգէ ՀՀ օրէնքի 13-րդ յօդուածով սահմանուած կարգով իր նախաձեռնութեամբ հրաժարուել պատգամաւորական լիազօրութիւններից, ինչպէս նաեւ դադարեցնել իր քաղաքական գործունէութիւնը: Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիան իր մասնագիտական պարտքն է համարում տալ պատահածի զուտ քաղաքագիտական գնահատականը` քրէական որակումը թողնելով ՀՀ իրաւասու մարմիններինէ: Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիայի Նախագահ Դոկտոր Հայկ Քոթանջեան
  -   Քաղաքական