ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց Հայաստանում Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Տրայեան Հրիստէային


ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց Հայաստանում Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Տրայեան Հրիստէային

  • 03-07-2012 16:00:34   | Հայաստան  |  Քաղաքական

Յուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց Հայաստանում Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Տրայեան Հրիստէային: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը գոհունակութեամբ փաստեց, որ վերջին շրջանում զգալիօրէն ակտիւացել է Հայաստան-եւրամիութիւն գործակցութիւնը` ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափերով: Աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները, ինչպէս Եւրամիութեան կառոյցների, այնպէս էլ ԵՄ անդամ երկրների հետ: Յովիկ Աբրահամեանը կարեւորեց Եւրամիութիւն-աժ համագործակցութիւնը` նշելով, որ խորհրդարանը մեծապէս շահագրգուած է փոխգործակցութեան խորացմամբ, որը կը նպաստի նաեւ երկրում իրականացուող բարեփոխումների յաջող ընթացքին: Պարոն Աբրահամեանը հաւաստեց Հայաստանը եւրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու ՀՀ իշխանութիւնների քաղաքական կամքն ու ցանկութիւնը: Հայաստանում Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Տրայեան Հրիստէան նշեց, որ եւրոպական կառոյցները բարձր են գնահատում Հայաստանի եւ Ազգային ժողովի հետ համագործակցութիւնը: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարութիւն ունի երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման յաջողութեան գործում, եւ այս համատեքստում բարձր գնահատեց խորհրդարանը բազմակարծութեան ամբիոն դարձնելու հովիկ Աբրահամեանի ջանքերը: Անդրադառնալով Եւրոպական խորհրդի նախագահի առաջիկայ այցին տարածաշրջան` դեսպանը նշեց, որ հայաստանը Արեւելեան Գործընկերութեան երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման Վան Ռոմպոյը: Նրա խօսքով` Եւրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է, որ Եւրամիութիւնը բարձր է գնահատում եւ խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղութեամբ մեր երկրի առաջընթացը: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկուեցին նաեւ փոխադարձ կարեւորութեան այլ հարցեր:
  -   Քաղաքական