Չափագիտութեան ազգային ինստիտուտի տնօրէնը մեքենայ չունի
03-07-2012 18:12:47 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
«Երթեւեկութեան նկատմամբ վերահսկողութեան եւ իրաւախախտումների արձանագրման արագաչափ սարքերն ու տեսախցիկները փորձաքննութիւն անցե՞լ են»:
«Փաստինֆո» գործակալութեան հարցին Չափագիտութեան ազգային ինստիտուտի տնօրէն Վահան Սահակեանը պատասխանեց. «Այոյ, ի հարկէ: Դրանցով տուգանքներ են հաշւում, ինչպէս կարող էին փորձաքննութիւն չանցնել»:
«Այդ դէպքում ինչպէ՞ս կը մեկնաբանէք արագաչափերի հետ կապուած վարորդների դժգոհութիւնը» հարցին Վահան Սահակեանը պատասխանեց. «Ինքս մեքենայ վարել չեմ սիրում, մեքենայ էլ չունեմ, որ իմանամ` արագաչափերի հետ կապուած ինչ խնդիրներ են ընդհանրապէս առաջանում: Եթէ մեքենայ ունենայի, գուցէ այդ խնդիրներից տեղեակ լինէի, ինձ հետաքրքրէր, թէ ինչ է կ'ատարւում»:
Յիշեցնենք, որ «Փաստինֆո» գործակալութեան թղթակցի հետ զրոյցում վարորդների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Յովհաննիսեանը նշել էր, որ կազմակերպութիւնը բազմաթիւ դժգոհութիւններ է ստանում` կապուած արագաչափերի հետ: Իսկ հարցին` արդեօ՞ք դրանք անցել են փորձաքննութիւն, Է. Յովհաննիսեանը պատասխանել էր. «Պէտք է որ անցած լինեն»:
«Փաստինֆո»