Գագիկ Յարութիւնեան. ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆ - ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ


Գագիկ Յարութիւնեան. ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆ - ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ

  • 03-07-2012 18:46:21   | Հայաստան  |  Յօդուածներ

Գագիկ Յարութիւնեան «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրէն 27 երկիր միաւորող եւ շուրջ 500 մլն բնակչութիւն ունեցող Եւրամիութիւնը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր տնտեսութիւնը (ընթացիկ գներով հաշուարկուած` ԵՄ ՀՆԱ-ն $16.4 տրիլիոն է, ինչը կազմում է համաշխարհայինի մօտ 28%-ը): Միեւնոյն ժամանակ, այդ միութիւնն այսօր յայտնուել է քաղաքական եւ տնտեսական բարդ իրավիճակում: Մասնաւորապէս, խիստ աճել են պետական պարտքերը, ինչի հետեւանքով ԵՄ որոշ երկրներում (Յունաստանում, Իսպանիայում եւ Իտալիայում) չի բացառւում, որ դեֆոլտ յայտարարուի: Օրինակ, Իտալիայի պարտքը կազմում է սեփական ՀՆԱ 120%-ը, իսկ ս.թ. առաջին եռամսեակում արձանագրուել է տնտեսութեան 0.8% անկում, որի արդիւնքում իտալական 26 բանկերի վարկանիշները իջեցուեցին: Գրեթէ նոյն իրավիճակն է Իսպանիայում, եւ միայն Գերմանիայի տնտեսութեան 0,5% աճն ապահովեց ԵՄ ՀՆԱ «զրոյական» կայունութիւնը եւ փրկեց միութիւնը ռեցեսիայից: Ստեղծուած իրադրութիւնն ամենատարբեր հարթութիւններում յայտարարութիւններ եւ կանխատեսումներ կատարելու հիմք է ծառայում, որոնցում չեն բացառւում եւրոպական արժոյթի ու ընդհանրապէս ԵՄ փլուզման սցենարները` դրանցից բխող ծանր հետեւանքներով: Երբեմն նման յայտարարութիւններն աւելի շատ յիշեցնում են նախապէս պլանաւորուած տեղեկատուական գործողութիւններ. որոշ քաղաքական գործիչների եւ վարկանիշային գործակալութիւնների գնահատականները կատարւում են շահադիտական դրդապատճառներով եւ նպատակ են հետապնդում ուղղորդել բորսաներում ու քաղաքական բանակցութիւններում ընթացող զարգացումները: Սակայն անգամ այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ «Եւրոպական նախագծի»համար սկսուել են փորձութիւնների ժամանակները: Ճգնաժամի պատճառները Եւրոպական ճգնաժամը հետեւանք է ոչ միայն գլոբալ նէոլիբերալ մոդելի կենսունակութեան ռեսուրսների սպառման, այլեւ ԵՄ-ին բնորոշ կ'առուցուածքային եւ կառավարման համակարգային իւրայատկութիւնների: Դրանք, չնայած գործադրուող ջանքերին, առայժմ թոյլ չեն տալիս ձեւաւորել միասնական քաղաքական-տնտեսական կանոններ, որոնք պարտադիր լինեն միութեան բոլոր անդամների համար: Նման իրավիճակը հետեւանք է օբյեկտիւ, իսկ երբեմն էլ` սուբյեկտիւ (պայմանաւորուած անձնական կամ քաղաքական-տնտեսական շահերով) հանգամանքների: Որպէս եւրոպական համակարգի հիմնական թերացում առաջին հերթին դիտարկւում է «համաեւրոպական ինքնութեան» բացակայութիւնը: Եւրոպացի ազգերն, անշուշտ, ունեն բազմաթիւ քաղաքակրթական ընդհանրութիւններ, սակայն զգալի են նաեւ մշակութային եւ քաղաքական աւանդոյթների տարբերութիւնները: Այս համատեքստում պէտք է յատկապէս հաշուի առնել Մեծ Բրիտանիայի գործօնը, որն առանձնայատուկ եւ ոչ միշտ կառուցողական դիրք է գրաւում ԵՄ գործընթացներում ու հանդէս է գալիս որպէս հիւսիսատլանտեան («Անգլո-ամերիկեան»), բայց ոչ մայրցամաքային եւրոպական նախագծի մասնակից: Աւելին, (եթէ յենուենք, մասնաւորապէս, Ու.Չերչիլի յիշողութիւնների վրա1), յետպատերազմեան Եւրոպայի «ճարտարապետութիւնըէ պլանաւորւում էր այնպէս, որպէսզի այնտեղ բացառուի ուժի կենտրոն (եւ դա վերաբերում էր ոչ միայն Գերմանիային) ձեւաւորելու հնարաւորութիւնը` այդպիսով ապահովելով անգլոսաքսոնեան ռազմաքաղաքական եւ տնտեսական գերակայութիւնը: Համաեւրոպական ինքնութեան հիմնախնդրում լրացուցիչ գործօն են դարձել նաեւ «Մուլտիկուլտուրալիզմի» երեւոյթը եւ դրանից բխող` Եւրոպայի էթնիկական կազմի (հետեւաբար նաեւ մշակութային կողմնորոշումների) փոփոխութեան կարծես թէ անխուսափելի միտումը2: Այս խնդրի լուծման ուղղութեամբ կատարուող քայլերը (իմիգրացիոն օրէնքների խստացումը, շէնգենեան համաձայնութիւնների վերանայումը եւ այլն), հաշուի առնելով Մեծ Մերձաւոր Արեւելքում եւ աֆրիկեան մայրցամաքում ընթացող աշխարհաքաղաքական եւ նէոգաղութատիրական բնոյթի ցնցումների հետեւանքով դէպի Եւրոպա մեծացած իմիգրացիոն հոսքերը, առայժմ շօշափելի արդիւնքներ չեն տալիս: Միեւնոյն ժամանակ, եւրոպական ԶԼՄ հրապարակումներից երբեմն այնպիսի կարծիք է ձեւաւորւում, թէ իմիգրանտների (ներգաղթեալների) դէմ ծաւալուած դիմադրութիւնը (որն արտայայտւում է ոչ միայն ինտելեկտուալների ստեղծագործութիւններում3, այլեւ ընդունում է ծայրահեղական գործողութիւնների տեսք` յիշենք նորվեգացի Բրեյուիկի նախադէպը) որոշակիօրէն նպաստում է համաեւրոպական համերաշխութեան կայացմանը: Սակայն այս ոլորտում նոյնպէս առկայ են որոշակի հակասութիւններ: Հակաիմիգրանտական մօտեցումները ԵՄ–ում առաւել բնորոշ են պահպանողական կուսակցութիւններին: Մինչդեռ այդ կուսակցութիւնները, որպէս կանոն, հանդէս են գալիս նաեւ իրենց երկրների ինքնիշխանութեան ամրապնդման դիրքերից, ինչը խոչընդոտում է համաեւրոպական ինտէգրացիոն գործընթացներին: Առաւել սերտ եւրաինտէգրման գաղափարին աջակից են եւրասոցիալիստները, որոնք էլ, իրենց հերթին, համեմատաբար հանդուրժողական դիրքորոշում ունեն «մուլտիկուլտուրալիզմի» հանդէպ4: Վերոնշեալի համատեքստում, թերեւս, տեղին է յիշել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն միտքը, թէ Եւրոպայում շատ է ոչ թէ իսլամը, այլ քիչ է քրիստոնէութիւնը: Այդ իրողութիւնը եւ ընդհանրապէս եւրոպական արդի քաղաքակրթական գործընթացներում տեղ գտած վիճելի միտումները հասարակագէտները պայմանաւորում են ներկայիս եւրոպական խիստ պարզունակացուած արժէքային համակարգով: Ինչպէս յայտնի է, ԵՄ երկրներում գերակայ նպատակ է հռչակուել համընդհանուր բարեկեցութեան (այս հասկացութիւնը նոյնպէս տարաբնոյթ մեկնաբանութիւնների տեղիք է տալիս) հասնելը, մինչդեռ նման հասարակական մոդելը պարունակում է բազմաթիւ ռիսկեր եւ համարւում է խոցելի: Ըստ որոշ վերլուծաբանների` նման հայեցակարգային մօտեցման հենքում ընկած է Խորհրդային Միութեան օրինակը, որը նոյնպէս ձգտում էր ապահովել իր քաղաքացիների սոցիալական իրաւունքները5: Սակայն «եւրոպական բարեկեցութիւնըէ (որն իր նիւթական մակարդակով գերազանցում է, իսկ որոշ սկզբունքային հարցերում` աշխատանքի իրաւունք, անվճար կրթութիւն եւ առողջապահութիւն, զիջում է խորհրդային պատկերացումներին) հենւում է «սպառողական հասարակութեան» կանոնների վրայ (որի դէմ պայքարում էին «սոցիալիստական ճամբարում»)` այստեղից բխող հոգեւոր ոլորտի արժէքազրկման միտումներով: ԵՄ պարագայում «բարեկեցութեան դոկտրինն» ունի նաեւ իր ֆինանսական արտայայտութիւնը` ի դէմս բիւջետային երբեմն չարդարացուած բարձր ծախսերի, որոնք էլ բերում են պետական պարտքերի մեծացմանը: Յատկանշական է, որ մինչեւ 2008-2009թթ. «մեծ ճգնաժամը»ԵՄ 27 երկրներից 14-ում կառավարութիւններում մեծամասնութիւնը պատկանում էր սոցիալիստներին, որոնք առաւել կարեւորում են «բարեկեցութեանէ թեզը: Սակայն տնտեսական ռեցեսիան ցոյց տուեց, որ բիւջետային առատաձեռնութիւնը ծանր հետեւանքներ է ունենում, եւ այսօր Եւրամիութիւնում կայ ընդամէնը 5 սոցիալիստական կառավարութիւն: Սակայն Եւրոպան համակած սոցիալական բողոքի ցոյցերից եւ յուզումներից հետեւում է, որ ոչ սոցիալիստական եւ զուտ շուկայական մօտեցումները նոյնպէս յղի են ռիսկերով, ու այդ ռիսկերը գուցէ անգամ աւելին են, քան պետական բարձր հոգածութեան պարագայում, քանի որ կարող են յանգեցնել քաոտիկ իրավիճակների, ինչպէս դա տեսնում ենք Յունաստանում: Այդ առումով Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւններում սոցիալիստ Օլանդի յաղթանակը պէտք է համարել օրինաչափ եւ ադեկուատ եւրոպական արդի իրողութիւններին: Ֆրանսուայ Օլանդ. նոր միտումներ ԵՄ բոլոր անդամները, անշուշտ, ունեն հաւասար իրաւունքներ, սակայն գաղտնիք չէ, որ նրանցից ոմանք փոքր-ինչ «աւելի հաւասար են, քան մնացածըէ: Այստեղ խօսքը, ի հարկէ, եւրոպական մասշտաբով գերտերութիւնների` Գերմանիայի, որին արդէն երբեմն անուանում են 4-րդ Ռէյխ, եւ Ֆրանսիայի մասին է: Մինչեւ Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւները այդ երկրների ղեկավարները, չնայած որոշ տարաձայնութիւններին, համատեղ մշակել եւ ձգտում էին իրագործել Եմ-ը ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը (գլխաւորապէս` գերմանական դեղատոմսերով), որի հենքում ընկած էր բիւջետային սահմանափակումների եւ սոցիալական ոլորտում տնտեսումներ կատարելու ռազմավարութիւնը: Իրադրութիւնը փոխուեց Ֆրանսուայ Օլանդի նախագահ ընտրուելուց յետոյ, որը շեշտադրումն անում է ոչ այնքան տնտեսման, բիւջէի կրճատման քաղաքականութեան (չնայած դա էլ է մտնում Օլանդի պլանների մէջ. կառավարութեան նորանշանակ վարչապետն արդէն իսկ յայտարարել է կաբինետի անդամների աշխատավարձերի 30% նուազեցման մասին), որքան տնտեսութեան ակտիւացման եւ աճի ապահովման վրայ: Պէտք է արձանագրել, որ նախագահի 60 կէտից բաղկացած ծրագիրը բաւական արմատական դրոյթներ է պարունակում: Մասնաւորապէս, ենթադրւում է փոքր ձեռնարկութիւնների հարկերի նուազեցում, իսկ բանկերի պարագայում` դրանց զգալի մեծացում, 150 հազար եւրոյից բարձր եկամուտ ունեցողների # յարկերը կազմելու են 45%, իսկ 1 մլն-ից բարձր` 75%: Օլանդը տնտեսութեան աճը պայմանաւորում է գիտատար արտադրութիւնների զարգացմամբ, եւ նրա ծրագրային դրոյթներում կարեւորւում են գիտութեան զարգացման եւ անգամ «գիտական արիստոկրատիայիէ վերականգնման վերաբերեալ կէտերը: Խիստ հետաքրքիր է նաեւ Օլանդի մտադրութիւնը` ստեղծել եւրոպական նոր վարկանիշային գործակալութիւն, որն այլընտրանք կը հանդիսանայ մենաշնորհային դիրքեր գրաւած Standart&Poors, Moody եւ Fitch rejtings ընկերութիւններին: Սակայն Օլանդի նորարարութիւնները չեն սահմանափակւում միայն տնտեսութիւնով: Արտաքին քաղաքականութիւնում նա մտադիր է վերախմբագրել իր նախորդի մօտեցումները: Ինչպէս յայտնի է, Ն.Սարկոզիի որոշմամբ 2009թ. Ֆրանսիան վերադարձաւ ՆԱՏՕ ռազմական կառոյցները6, իսկ 2010-ին Մեծ Բրիտանիայի հետ կնքուեց պայմանագիր ռազմական, մասնաւորապէս` միջուկային զէնքի մշակման ոլորտում համագործակցութեան մասին. Զլմ-ն մեկնաբանեց այդ պայմանագիրը որպէս նախադէպը չունեցող եւ փաստօրէն ֆրանս-բրիտանական համատեղ զինուած ուժեր ստեղծելու սկիզբ (համաձայն այդ փաստաթղթի` կողմերը պայմանաւորուել էին համատեղ 6,5 հազարանոց էքսպեդիցիոն ուժեր ստեղծել): Այլ տրամաբանութեամբ է շարժւում Օլանդը, որն արդէն իրագործել է նախընտրական խոստումը` դուրս բերել Աֆղանստանից ֆրանսիական զինծառայողներին (նրանք լքելու են այդ երկիրը մինչեւ այս տարուայ վերջը): Առանձին ուշադրութեան է արժանի Օլանդի` ֆրանս-գերմանական համատեղ ռազմական շտաբ ստեղծելու առաջարկը, ինչը որոշակի նախանշան է ՆԱՏՕ յետագայ հնարաւոր տրանսֆորմացիայի համատեքստում, եւ դա պէտք է որ համընկնի Գերմանիայի քաղաքական գծի հետ. ինչպէս յայտնի է, Ա.Մերկելը բաւական զուսպ վերաբերմունք ունի ՆԱՏՕ յաւակնութիւնների հանդէպ Լիբիայի եւ Սիրիայի յայտնի գործընթացներում: Այսպիսով, չի կարելի բացառել, որ ֆրանսիական արտաքին քաղաքականութիւնը հիւսիսատլանտեան մոդելի հանդէպ կարող է փոխուել (կամ, աւելի շուտ, վերադառնլ դը Գոլի մօտեցումներին), ինչը կարող է նպաստել լիարժէք մայրցամաքային եւրոպական համակարգի կայացմանը: 1?.????????, ?????? ??????? ????? (????? ??????), ??????? ????????????, ?., 1991. 2տե՛ս, օրինակ, ?????????? ?., ????? ???????????????. ?????? ? ?????????? ????????, ?.7, #5, ?. 180. 2009. 3???? ???????, ????????: ??????????????, ???-?? ???, ?., 2012. 4հարկ է նշել, որ ոչ բոլոր սոցիալիստներն են կիսում այդ մօտեցումը, եւ, մասնաւորապէս, վերոնշեալ Տիլօ Սարացինը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ էր: 5 http://www.rodon.org/other/mivp.htm 6ֆրանսիան, լինելով ՆԱՏՕ հիմնադիր 12 երկրներից մէկը, նախագահ դը Գոլի օրօք (1966թ.) դուրս էր եկել այդ կազմակերպութեան ռազմական կառոյցներից: «Գլոբուս» վերլուծական հանդէս, թիւ 7, 2012
  -   Յօդուածներ