ՀՀ կառավարական պատուիրակութիւնը կմեկնի Սանկտ Պետերբուրգ<br />


ՀՀ կառավարական պատուիրակութիւնը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

  • 20-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի գլխաւորած կառավարական պատուիրակութիւնը մայիսի 21-ին առաւօտեան կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եւրասիական տնտեսական ընկերակցութեան (եվրազէս) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով եւ Անկախ պետութիւնների համագործակցութեան (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Կառավարական պատուիրակութեան կազմում են ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսեանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարեանը, ՀՀ ֆինանսների նախարարի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Մուշեղ Թումասյանը եւ պաշտօնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ կառավարութիւնից:
  -   Տնտեսութիւն