«Հայաստանի օր» Հռոմում


«Հայաստանի օր» Հռոմում

  • 09-07-2012 10:22:34   |   |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք: «Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի եւ սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաեւ Գեւորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները: Միջոցառումներին ներկա էին Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, իտալական մշակույթի եւ մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ Նարդոյի քաղաքապետը: «Հայաստանի օրվա» միջոցառումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, ինչը վկայում է իտալական հասարակության կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այս տարի Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի «Հուլիսյան այգիներ» փառատոնին մասնակցել են նաեւ Նորվեգիան, Ավստրիան եւ Իրանը:
  -   Մամլո հաղորդագրություն