Երկօրեայ այցով Հայաստանի Հանրապետութիւն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետութեան ներքին գործերի նախարարը


Երկօրեայ այցով Հայաստանի Հանրապետութիւն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետութեան ներքին գործերի նախարարը

  • 09-07-2012 09:26:40   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետութեան ներքին գործերի նախարարը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի հրաւէրով այսօր երկօրեայ այցով Հայաստանի Հանրապետութիւն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետութեան ներքին գործերի նախարար Մոսթաֆայ Մոհամադ Նաջարի գլխաւորած պատուիրակութիւնը: ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ այցի շրջանակում նախատեսւում են Մոսթաֆայ Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի, Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի հետ: Երկկողմ համագործակցութեանն առնչուող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսւում նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանի, ինչպէս նաեւ հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի հետ:
  -   Քաղաքական