Հելսինկեան ասոցիացիան սպասում է իշխանութիւնների արձագանքին


Հելսինկեան ասոցիացիան սպասում է իշխանութիւնների արձագանքին

  • 09-07-2012 14:01:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

«Հելսինկեան ասոցիացիա» իրաւապաշտպան կազմակերպութիւնը դատապարտում է յուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մօտ Ռուբեն Հայրապետեանի կողմից «Հելսինկեան ասոցիացիայի» դիտորդ Արման Վէզիրեանին բռնութեան ենթարկելու փաստը, որը տեղի է «ՀՀ-ում խաղաղ հաւաքների ազատութիւնը. դիտարկելու առաքելութիւն իրականացնելիս: Այս մասին ասուած է կազմակերպութեան տարածած յայտարարութեան մէջ: «Հելսինկեան ասոցիացիան»այս միջադէպը գնահատում է որպէս իրաւապաշտպան գործունէութեան դէմ ուղղուած գործողութիւն, քանի որ առաջին դէպքը չէ, երբ կազմակերպութեան աշխատակիցներին բռնութեան են ենթարկում` կապուած իրաւապաշտպան գործունէութեան հետ, մասնաւորապէս` կազմակերպութեան նախագահին եւ այլ դիտորդներին, որը իրաւապահ մարմինների կողմից կոծկուել են կամ համապատասխան ընթացք չեն տուել: «Նմանատիպ միջադէպերը Հայաստանի իշխանութեան վարած սխալ քաղաքականութեան հետեւանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դէպքերին իշխանութեան կողմից պատշաճ գնահատական չի տրուել, թէեւ ՀՀ նախագահը իր բազմաթիւ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրաւական համակարգում բարեփոխումների անհրաժեշտութիւնը: Համաձայն ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 176 յօդուածի քրէական գործ յարուցելու առիթներից է յանցագործութեան մասին Զլմ-ների հաղորդումները, իսկ Զլմ-ները տարածել են տեղի ունեցած միջադէպի մասին տեղեկութիւններ, ուստի Հելսինկեան ասոցիացիան սպասում է իշխանութիւնների արձագանքին», -ասուած է յայտարարութեան մէջ: Յայտարարութեան հեղինակները նշում են, որ այն պահին, երբ պատրաստւում էին յայտարարութիւնը ուղարկել ԶԼՄ-ներին, Ռուբեն Հայրապետեանը զանգահարեց Արման Վէզիրեանին, ներողութիւն խնդրեց եւ յայտնեց, որ զղջում է իր կատարածի համար: Slaq.am - Լրատուական աղբիւր
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը