Արման Վէզիրեանը հաստատում է.Ռուբեն Հայրապետեանը հարուածել է իր դէմքին
09-07-2012 14:02:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Հայաստանի Հելսինկեան ասոցացիան քիչ յետոյ հանդէս կը գայ յայտարարութեամբ` ասոցիացիայի անդամ, լուսանկարիչ Արման Վէզիրեանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամաւոր Ռուբեն Հայրապետեանի միջեւ երէկ տեղի ունեցած բախման վերաբերեալ: Այս մասին Tert.am -ին յայտնեց անձամբ Արման Վէզիրեանը:
Յիշեցնենք, որ ««Հարսնաքար«« ռեստորանային համալիրում ծեծի ենթարկուելու հետեւանքով մահացած զինուորական բժիշկ Վահէ Աւետեանի եօթնօրեքի կապակցութեամբ երէկ Ռուբեն Հայրապետեանի ընտանիքին պատկանող ««Հարսնաքար«« ռեստորանային համալիրի մօտ իրականացուած մոմավառութեան ժամանակ Հայրապետեանը հարուածել էր Արման Վէզիրեանին:
Վերջինս մեզ հետ զրոյցում հաստատեց, որ Հայրապետեանը հարուածել է իր դէմքին: Հարցին, թէ ինչու՞ է հարուածել հէ՛նց իրեն, այլ ոչ, ասենք, բողոքի ակցիայի մէկ այլ մասնակցի, Վէզիրեանն ասաց` այդ մասին կը նշուի յայտարարութեան տեքստում:
Tert.am-ի հետ զրոյցում Արման Վէզիրեանը միայն ասաց հետեւեալը, որ ո՛չ իր, ո՛չ Ռուբեն Հայրապետեանի կողմից որեւէ վիրաւորական արտայայտութիւն կամ հայհոյանք չի հնչել, եւ յաւելեց. ««Ես ընդամէնը լուսանկարել եմ տուեալ տարածքում կանգնած ոստիկաններին, ես այնտեղ եմ եղել որպէս Հելսինկեան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրաւապաշտպան««:
Չի բացառւում, որ Արման Վէզիրեանը դիմի դատաբժշկի` ուղեգիր ստանալու համար:
Տեղեկացնենք, որ Ռուբեն Հայրապետեանի լիազօրութիւնները, որպէս ԱԺ պատգամաւորի, դեռ պահպանւում են, քանի դեռ վերջինիս հրաժարականի մասին չի յայտարարուել Ազգային ժողովի նիստում եւ սեփական դիմում ներկայացնելուց 15 օրուայ ընթացքում նա հետ չի վերցրել իր դիմումը:
Թերթ.am