Գործարկուել է Հրազդան-Ալմաստ-Շորժայ էլեկտրագնացքը` Սեւանայ լճում հանգիստ նախընտրողների համար


Գործարկուել է Հրազդան-Ալմաստ-Շորժայ էլեկտրագնացքը` Սեւանայ լճում հանգիստ նախընտրողների համար

  • 09-07-2012 14:16:44   |   |  Տնտեսութիւն

Սեւանայ լճում հանգիստ նախընտրողների համար ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժայ էլեկտրագնացքը Սեւանայ լճում հանգիստ նախընտրողների համար «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժայ էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է յուլիսի 7-ից ամէն օր (բացի չորեքշաբթի օրերից): Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի Ալմաստ կառամատոյց է ժամանում 8:08: Իսկ Ալմասռ կառամատոյցից գնացքը մեկնում է ժամը 8:30` Շորժայ հասնելով ժամը 11:25: Շորժայից գնացքը ուղեւորւում է Երեւան ժամը 17:00, հասնելով Ալմաստ կառամատոյց ժամը 19:57, իսկ Հրազդան կայարան` 21:36: ՀԿԵ-ն մինչեւ Շորժայ էլեկտրագնացքը նշանակում է ամէն ամառ` հանգստի համար առաւել յարմարաւէտ պայմաններ ստեղծելու եւ դէպի Սեւանայ լիճ տանող ճանապարհները թեթեւացնելու նպատակով: Յիշեցնենք, որ անցեալ տարի գնացքն ուղեւորւում էր մինչեւ Ծովագիւղ շաբաթուայ աշխատանքային օրերին, իսկ Շորժայ հասնում էր միայն հանգստեան օրերին: Այս տարի ուղեւորների յարմարաւէտութեան համար գնացքի երթուղին երկարացուած է մինչեւ Շորժայ:
  -   Տնտեսութիւն