Տիգրան Դաւթեան. Կառավարութիւնն առաջիկայ տարիներին խնդիր<br /> ունի կտրուկ նուազեցնել դեֆիցիտի մակարդակը<br />


Տիգրան Դաւթեան. Կառավարութիւնն առաջիկայ տարիներին խնդիր
ունի կտրուկ նուազեցնել դեֆիցիտի մակարդակը

  • 19-05-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի Հայաստանն ունի բաւականին բարձր բիւջէի դեֆիցիտ, որը կազմում է ՀՆԱ 6 տոկոսը` 193 մլրդ դրամի չափով: Այս մասին Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ժամին մայիսի 19-ին յայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, ընդգծելով, որ առաջիկայ տարիներին խնդիր կայ կտրուկ նուազեցնել դեֆիցիտի մակարդակը, որովհետեւ բիւջէի դեֆիցիտը նաեւ գնաճի ձեւաւորման կարեւորագոյն կոմպոնենտներից մէկն է: Նախարարն անդրադարձաւ նաեւ գիւղատնտեսական վարկերի խնդրին. ըստ նրա, ճգնաժամային 2009թ. տրամադրվել է մօտ 72 հազար գիւղատնտեսական վարկ: Դրանցից գիւղացիների համար խնդիրներ են առաջացել ընդամէնը 360-ի դէպքում, ինչը, ըստ նախարարի, ամբողջ ծաւալի մէջ կազմում է 0,5 տոկոսը:
  -   Տնտեսութիւն