Տարօն Մարգարեան. Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ


Տարօն Մարգարեան. Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ

  • 09-07-2012 16:59:05   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Յանձնարարուել է խստօրէն վերահսկել քաղաքապետարանի ծրագրերի իրականացման ընթացքը: Ապօրինի շինարարութիւնների եւ հողազաւթումների կանխարգելման, ինչպէս նաեւ յայտնաբերուած ապօրինութիւնների վերացման մասով աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին զեկուցուել է, որ նախորդ շաբաթ իրականացուած շրջայցերի ընթացքում յայտնաբերուած խախտումներն արձանագրուել եւ, ըստ այդմ, իրականացուել են շինութիւնների քանդման աշխատանքներ: Այս համատեքստում քաղաքապետը յանձնարարել է խստօրէն վերահսկել նաեւ շինթոյլտւությունների ժամկէտների պահպանումը` գործնական քայլեր ձեռնարկելով նմանատիպ խախտումներ թոյլ տուած կազմակերպութիւններին օրէնքով սահմանուած կարգով պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ: «Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատուածը, պէտք է պատասխանատուութիւն կրեն իրենց անգործութեան համար: Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ, առաւել եւս, որ տուեալ տարածքները, ըստ էութեան, ժամանակի ընթացքում վերածւում են խրոնիկ աղբավայրի.,-նշել է Տարօն Մարգարեանն ու յանձնարարել վերանայել նման տնտեսավարողների կողմից շինթոյլտւությունների երկարացման յայտերի բաւարարման մօտեցումները: 2012 թուականի զարգացման ծրագրերով նախատեսուած ասֆալտբետոնէ ծածկոյթի վերականգնամն աշխատանքների հետ կապուած շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետը զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանուած ժամանակացոյցի համաձայն: Զեկուցուել է նաեւ, որ կապալառու կազմակերպութիւնների կողմից վերացուել են նախորդ տարուայ աշխատանքների գծով առաջացած թերութիւնները: Անդրադառանալով ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման հարցին քաղաքապետ Տարօն Մարգարեանը մէկ անգամ եւս նշել է, որ դրա վերահսկողութիւնը պէտք է լինի ամենօրեայ ու յանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան օղակի պատասխանատուներին խստօրէն հետեւել իրականացուող աշխատանքներին: <<Ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովումը կապալառուի պայմանագրային պարտականութիւնն է եւ ամէն օր պէտք է վերահսկել դրա պատշաճ կատարումը: Պայմանագրային պարտաւորութիւն է նաեւ սեփական միջոցներով թերի կատարած աշխատանքի վերացումը, բայց մեզ համար առաւել կարեւոր է, որ ի սկզբանէ բացառենք անորակ աշխատանքը, որով ոչ միայն կը խնայենք ծախսուող ժամանակը, այլեւ լրացուցիչ անյարմարութիւններ չենք պատճառի մեր քաղաքացիներին:>>,-նշել է քաղաքապետն ու յանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին որակի իւրաքանչիւր թերացում արձանագրելիս անմիջապէս դադարեցնել աշխատանքներն ու պարտադրել կապալառուին պահպանել պայմանագրային պարտաւորութիւնները: Տրասպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթուայ ընթացքում ամենօրեայ հսկողութիւն է իրականացուել հասարակական աւտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Զեկուցուել է նաեւ, որ աւարտուել է Երեւանի ներքաղաքային աւտոբուսային եւ միկրոաւտոբուսային կանոնաւոր փոխադրումների երթուղիների 5 մրցոյթ, որին մասնակցել են 26 երթուղիներ: <<Քաղաքային իշխանութեան կողմից տարուող աշխատանքները պէտք է տեսանելի ու շօշափելի լինեն մեր քաղաքացիների համար: Ըստ այդմ, մրցոյթների ժամանակացոյցը պէտք է սահմանել այնպէս, որ օր առաջ հասարակական տրանսպորտի սպասարկումն այլեւս չիրականացուի հնամաշ մեքենաներով:>>,-ընդգծել է Տարօն Մարգարեանը: Զեկուցուել է, որ փորձարկման աշխատանքներ են ընթանում հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրօնային չվացուցկաների համակարգի տեղադրման ուղղութեամբ: Զեկուցուել է նաեւ, որ ընթացքի մէջ են բազմաբնակարան բնակելի շէնքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը յանձնարարել է այս ուղղութեամբ եւս ամենօրեայ հետեւողական աշխատանք տանել դրանց կատարման որակի ապահովման համար: Ի կատարումն Երեւանի քաղաքապետի յանձնարարականի զեկուցուել է, որ ամբողջութեամբ գոյքագրուել են մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթական ցայտաղբիւրները: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի տարածքում գտնուող ցայտաղբիւրի հիմանորոգման համար Տարօն Մարգարեանը յանձնարարել է սեղմ ժամկէտում աշխատանքներ տանել դրա վերագործարկման նպատակով: Մայրաքաղաքում ընթացքօղ կանաչապատման աշխատանքների վերաբերեալ բնապահպանութեան վարչութեան պետը զեկուցել է, որ բուժւում եւ կրապատւում են վարչական բոլոր շրջաններում առկայ ծառերը: Ընթացքի մէջ են նաեւ Աշտարակի խճուղու միջնամասերի եւ մայթերի յարակից տարածքների ճիմապատման եւ ձեւաւորման աշխատանքները: Քաղաքապետի յանձնարարութեամբ կը լուծուի նաեւ ճանապարհահատուածի արտաքին լուսաւորութեան հարցը: Այգիներում, պուրակներում եւ կանաչ տարածքներում առկայ չորացած եւ անկման վտանգ ներկայացնող ծառերի մասով զեկուցուել է, որ գոյքագրումից յետոյ իրականացւում է սանիտարական էտում` քաղաքացիների անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ «դուինէ հիւրանոցի յարակից տարածքում տեղակայուած «Լեռնային պար» յուշարձանի տեղափոխման, ինչպէս նաեւ «յուշարձան ընթերցողինէ քանդակի տեղակայման վայրի ընտրութեան մասով Երեւանի գլխաւոր ճարտարապետը զեկուցել է, որ քննարկւում են ներկայացուած առաջարկութիւններն ու առաջիկայում կը յստակեցուեն տեղադրման վայրերը:
  -   Տնտեսութիւն