Առաքելութիւնը` լուսաւորութեան ջահը պատուով տանելն է


Առաքելութիւնը` լուսաւորութեան ջահը պատուով տանելն է

  • 09-07-2012 17:32:11   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Կրթութեան ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է Սփիւռքահայ ուսուցիչների մէկամսեայ վերապատրաստման 2012 թուականի ծրագիրը, որն ամէն տարի կազմակերպում է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը: Միջոցառման մասնակիցներին ողջունել եւ արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը: "Նախարարութեան գերակայութիւններից մէկն է մեր հայրենակիցների կրթական կարիքների բաւարարումը եւ սպասարկումը: Հայկական գաղթօջախներում կրթական գործընթացի կազմակերպման աշխատանքը յիրաւի ծանր է. այն պահանջում է գործընկերութեան լայն դաշտ մեր հայրենակիցների հետ: Վերջին շրջանում Սփիւռքի հայկական դպրոցների առջեւ ծագում են նոր մարտահրաւէրներ, որոնք երբեմն ոչ աւանդական լուծումների կարիք ունեն: Մասնաւորապէս, Մերձաւոր Արեւելքի մեծաքանակ հայկական համայնքն այսօր, առաւել քան երբեւէ, ունի հայապահպանութեան խնդիրներ, որոնք կարիք ունեն նոր մօտեցումների, պետական առաւել մեծ ուշադրութեան: Նախարարութիւնը պատրաստակամ է բաւարարել ձեր կրթական կարիքները ոչ միայն վերապատրաստումների, այլ նաեւ ուսումնակրթական նոր նիւթերի եւ տեխնոլոգիաների կիրառմամբ հայալեզու կրթական բովանդակութիւնը տեղ հասցնելու միջոցով: Ռուսաստանի Դաշնութեան հետ համատեղ մենք այժմ մշակում ենք նոր մօտեցումներ` մեծաքանակ ռուսահայ համայնքում տեղական մակարդակներում կազմակերպելու հայոց լեզուի դասաւանդման արդիւնաւէտ տարբերակ` մեր հայրենակիցների կրթական կարիքները լաւագոյնս բաւարարելու համար: Այս տարի նախատեսւում է նաեւ արտագնա վերապատրաստում Վրաստանում ոչ միայն հայագիտական, այլ նաեւ մասնագիտական առարկաների գծով` Վրաստանի հայկական դպրոցներում կրթութեան որակի բարձրացման եւ ազգութեամ բ հայ Վրաստանի քաղաքացիների` իրենց կրթութիւնը նաեւ Վրաստանի բուհերում շարունակելու համատեքստում ",-դիմելով ուսուցիչներին` նշել է նախարարը եւ յաւելել, որ վերապատրաստման գործընթացն ունի ոչ միայն ուսումնական, այլ նաեւ հայրենաճանաչութեան բաղադրիչ: "Յուսով եմ` այս ընթացքում դուք ոչ միայն կը կատարելագործէք ձեր գիտելիքները, այլ ձեր օջախներին եւ ձեր աշակերտներին կը փոխանցէք Հայաստանի հոգեւոր լոյսը, նրա ջերմութիւնը: Ի դէմս ձեզ` մենք ունենք ուժեղ զինակիցնէր, որոնք կ'օգնեն մեր դրօշը, լուսաւորութեան մեր ջահը պատուով տանել ": Սփիւռքահայ ուսուցիչների ծրագիրը գործում է 2000 թուականից. 2002 թուականից այն սկսել է ֆինանսաւորուել ՀՀ պետական բիւջէից եւ մինչեւ 2009թ. տրամադրուող գումարի չափն աճել է: Այժմ ՀՀ կառավարութիւնը հոգում է ուսուցիչների մէկամսեայ կեցութեան եւ ուսումնական ծրագրերի հետ կապուած բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատութիւնները: Այս տարի ծրագրին կը մասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից` Ռուսաստան` 16, Եգիպտոս` 1, Իրա ԱՄՆ` 5, Աւստրալիա`3 , Աբխազիայ ` 8, լիբանան` 5, Մեծ Բրիտանիա` 5, սիրիայ` 17, Վրաստան` 5, Ուկրաինայ` 2, Ֆրանսիայ` 1: Այս տարի նախատեսուած է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում. մանկապարտէզի, տարրական ուսուցման, մէկօրեայ դպրոցների, հայոց լեզուի ու գրականութեան դասաւանդման, դպրոցների կառավարման եւ լրացուցիչ կրթութեան կազմակերպման: Այս տարուայ ուսումնական ծրագրի առանձնայատկութիւնն այն է, որ շեշտը դրուել է պրակտիկ պարապմունքների վրայ, յատկապէս, "Լրացուցիչ կրթութեան կազմակերպում" խմբի մասնակիցների համար: Նկարչութեան մեթոդիկայի դասընթացները կը կազմակերպուեն Գեղագիտութեան ազգային կենտրոնում, իսկ ժողովրդական արուեստների ու արհեստների ուսուցումը` Գիւմրիի "Ընտանիք" կենտրոնում: Բոլոր խմբերի ուսուցիչների համար վարպետաց բաց դասեր կը կազմակերպուեն "Տաթեւ" գիտակրթական համալիրում եւ այլն: Երկրորդ առանձնայատկութիւնն այն է, որ այն տարի վերապատրաստման մէջ ընդգրկուած են աւելի մեծ թուով Սփիւռքի մասնագէտների եւ ստեղծագործող ուսուցիչներ, որոնք իրենց փորձը կը ներկայացնեն Սփիւռքի այլ ուսուցիչներին: Արեւմտահայերէնը ծրագրում կը դասաւանդի Լիբանանի "Հայկազեան" համալսարանի դասախօս, բազմաթիւ գրքերի հեղինակ Կարօ Առաքէլեանը: Այս տարի նոյնպէս ուսուցիչները հնարաւորութիւն կ'ունենան այցելել մի շարք թանգարաններ, շրջայցեր կատարել Խոր-վիրապ, Նորավանք, Սեւան, Էջմիածին, Գեղարդաւանք: Դասընթացների վերջում ուսուցիչներին կտրուեն հհ ԿԳ նախարարութեան եւ Կրթութեան ազգային ինստիտուտի վկայագրեր:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ