Կայացաւ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը


Կայացաւ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը

  • 09-07-2012 15:50:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յուլիսի 9-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը: Ներկայ էին Երեւանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփիւռքի հայ համայնքների, ինչպէս նաեւ հիւրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին եւ ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը նշեց. «Ամեն անգամ հանդիպելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին` ոգեշնչւում եմ, որովհետեւ ծրագիրն իրօք այնքան հրաշալի է եւ գեղեցիկ, որ աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք է բերում հայ երիտասարդներին` համախմբում, մերձեցնում, միաժամանակ նրանց մէջ ամրապնդում ազգային մշակոյթը, Մայրենի լեզուն պահպանելու, Հայրենիքը սիրելու զգացումըէ: Ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հիւրընկալ ընտանիքներին: Բուլղարիայի Պլովդիւ քաղաքի «Վիկտորիայ եւ Գրիգոր Թիւթիւնջեան» վարժարանի մայրենիի ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանեանը, շնորհակալութիւն յայտնելով «Արի տուն» ծրագրի իրականացման համար, նշեց. «Հայրենիքից դուրս լինել եւ մնալ հայ, ապրել հայկական աւանդոյթներով դժուար է, սակայն ՀՀ սփիւռքի նախարարութեան իրականացրած ծրագրերը միմեանց են միացնում աշխարհի հայերին»: Ռուսաստանի Պերմի մարզի Հայկական մշակոյթի կենտրոնի «Մեսրոպ Մաշտոցի» անուան կիրակնօրեայ դպրոցի տնօրէն Ժասմեն Հայրապետեանը ՀՀ սփիւռքի նախարարութեանը նուիրեց Պերմի հայկական համայնքի մասին գրքեր եւ դպրոցի գործունէութեան վերաբերեալ տեսաերիզներ: «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին կը մասնակցի Ամն-ից, Վրաստանից, Կանադայից, Արգենտինայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Հոլանդիայից ժամանած շուրջ 200 երիտասարդ:
  -   Մամլո հաղորդագրություն