Սիրիահայերը մասնակցում են «Սփիւռք»ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին


Սիրիահայերը մասնակցում են «Սփիւռք»ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին

  • 10-07-2012 15:31:34   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը տեղեկացնում է, որ շարունակւում են աշխատանքները Սիրիայի հայ համայնքի, այնտեղ գործող կառոյցների հետ: Սիրիահայերը մասնակցում են նախարարութեան «Սփիւռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին: «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի շրջանակներում «Անդրանիկ» պարային համոյթը եղել է Աշնակում, Ղարաբաղում, հանդէս է գալու փակման արարողութեան ժամանակ: «Սփիւռքի երիտասարդների «Արի տուն»Հայաստան ճանաչողական այցելութիւնների» ծրագրի մասնակից սիրիահայերը ապրում են հայաստանցիների ընտանիքներում եւ մասնակցում բոլոր միջոցառումներին: Նախարարութիւն են այցելում նաեւ սիրիահայեր տարբեր հարցերով, առաջարկութիւններով: Նախարարութիւնը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան միգրացիոն պետական ծառայութեան, ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան հետ, որոնք օրէնքով սահմանուած կարգով մատուցում են ծառայութիւններ: Նախարարութիւնը զբաղւում է սիրիահայերի լեզուի ուսուցման հիմնահարցերով:
  -   Հասարակութիւն