Յուլիսի 11-13-ը ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի հրաւէրով պաշտօնական այցով Հայաստան կ'այցելի ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Լամբերտոյ Զանիերը:
Այցի ընթացքում ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարին կ'ընդունեն նախագահ Սերժ Սարգսեանը եւ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից,
Յուլիսի 12-ին տեղի կ'ունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի եւ Լամբերտոյ Զանիերի բանակցութիւնները, որոնց կը հետեւի համատեղ մամուլի ասուլիս: