Քաղաքապետարանի խտրական մօտեցումը քաղաքացու նկատմամբ


Քաղաքապետարանի խտրական մօտեցումը քաղաքացու նկատմամբ

  • 13-07-2012 12:51:04   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի մասնակից Սերգեյ Աւանեսեանը 2009 թուականից ի վեր բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետին` Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի /հնարաւորութեան դէպքում` Աւան վարչական շրջանի/ տարածքում կրպակ տեղադրելու համար հողամաս տրամադրելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետարանն իր դիմումները մերժել է, չնայած նոյն բակում այլ անձանց կողմից տեղադրուել են կրպակներ: Պաշտպանի կողմից բարձրացուած այն հարցին, թէ ինչ իրաւական հիմքերով է Երեւանի քաղաքապետարանը խտրական մօտեցում ցուցաբերել քաղաքացի Սերգեյ Աւանեսեանի նկատմամբ` նրան մերժելով, իսկ այլ անձանց տրամադրելով հողատարածք կրպակ տեղադրելու հարցում, Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ «պարզ չէ, թէ դրանք ինչ կարգավիճակ ունեն, հետեւաբար չի հիմնաւորւում միատեսակ փաստական հանգամանքներում անհաւասար մօտեցում ցուցաբերելու փաստը»: Մինչդեռ, Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէից ստացուած տեղեկատուութեամբ հիմնաւորւում է, որ տուեալ կրպակների համար հողատարածք տրամադրուել է Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրայ: Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանի կողմից 2009թ. եւ 2011թ. կառուցապատման նպատակով այլ անձանց հողամաս տրամադրելը, միաժամանակ դրա վերաբերեալ ճշգրիտ տեղեկատուութիւն չտրամադրելը, hանգեցրել է «վարչարարութեան հիմունքների եւ վարչական վարոյթի մասինէ ՀՀ օրէնքի դրոյթների խախտման: ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ
  -   Մարդու իրաւունքներ